From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս կրտսեր (անգլ.՝ Ferdinand Romualdez Marcos Jr., սեպտեմբերի 13, 1957, Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]), հայտնի է նաև որպես Բոնգբոնգ Մարկոս, ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների նախագահը 2022 թվականի հունիսի 30-ից։ Նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի[6] և իր կնոջ՝ Իմելդայի որդին։
Բոնգբոնգ Մարկոս | |
Կուսակցություն՝ | Partido Federal ng Pilipinas?[1], Nacionalista Party? և Kilusang Bagong Lipunan? |
---|---|
Կրթություն՝ | Worth School? (1974), La Salle Green Hills? (1969), Սուրբ Էդմունդ Հոլ, Ուորթոնի դպրոց և Օքսֆորդի համալսարան (1978) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Ilocano? |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2] |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Հայր | Ֆերդինանդ Մարկոս |
Մայր | Իմելդա Մարկոս |
Ամուսին | Louise Araneta Marcos?[3] |
Զավակներ | Sandro Marcos?[4] |
Կայք՝ | bongbongmarcos.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1980 թվականին՝ իր հոր բռնապետության ժամանակ, 23-ամյա Մարկոս կրտսերը դարձավ Հյուսիսային Իլոկոսի փոխնահանգապետ, իսկ երեք տարի անց՝ նահանգի նահանգապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1986 թվականը, երբ նրա հայրը պաշտոնանկ արվեց «Դեղին հեղափոխության» ժամանակ և նախագահական ընտանիքը փախավ Հավայան կղզիներ[7]։
1989 թվականին Մարկես ավագի մահից հետո նոր նախագահ Կորասոն Ակինոն Մարկոսի ընտանիքի անդամներին թույլ տվեց վերադառնալ Ֆիլիպիններ։ Ներկայումս Բոնգբոնգ Մարկոսին և նրա մորը սպառնում է կալանք ԱՄՆ-ում՝ Մարկոս ավագի ռեժիմի օրոք մարդու իրավունքների խախտումների զոհերին որպես փոխհատուցում 353 միլիոն դոլար վճարելու մասին դատական որոշումը խախտելու համար[8]։
Վերադառնալով հայրենիք՝ Մարկոսը շարունակեց իր քաղաքական գործունեությունը։ 1991 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում, իսկ յոթ տարի անց երեք տարի ժամկետով կրկին ստանձնել է Հյուսիսային Իլոկոս նահանգի նահանգապետի պաշտոնը՝ հետագայում երկու անգամ վերընտրվելով։ 2010-2016 թվականներին դարձել է Ֆիլիպինների սենատոր։
Բոնգբոնգ Մարկոսը 2022 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկն էր։ Նրա գործընկերը, որպես հնարավոր փոխնախագահ, դարձել է հեռացող պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառան[9]։ Մարկոսը մի քանի ամիս շարունակ պարբերաբար գլխավորում էր նախընտրական հարցումները[10][11][12]։ Մարկոս կրտսերն ընտրվել է Ֆիլիպինների 17-րդ նախագահ և ստանձնել պաշտոնը 2022 թվականի հունիսի 30-ին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.