Բոմ լե Դամ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բոմ լե Դամ (ֆր.՝ Baume-les-Dames), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Դու գավառում և Ֆրանշ Կոնտե շրջանում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բոմ լե Դամ | |||
ֆր.՝ Baume-les-Dames[1] ֆր.՝ Baume-sur-le-Doubs[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Դու և Բեզանսոն | ||
Հիմնադրված է | հունվարի 1, 1973 թ. | ||
Մակերես | 24,79 կմ² | ||
ԲԾՄ | 261 մետր, 538 մետր | ||
Բնակչություն | ▲4991 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 25110[4] | ||
Պաշտոնական կայք | baumelesdames.org(ֆր.) | ||
| |||
Գտնվում է Դու գետի աջ ափին՝ Փարիզից մոտավորապես 350 կմ հարավ-արևելք և 29 կմ հյուսիս-արևելք տեղակայված Բեզանսոնից, որը Դու գավառի և Ֆրանշ Կոնտե շրջանի վարչական կենտրոնն է։
2015 թվականին բնակչության թիվը կազմել է 5 291 բնակիչ։
Բոմ Լե Դամի տեղում արդեն հռոմեական ժամանակներում գոյություն ուներ բնակավայր, որը կրում էր Բալմա (անգլ.՝ Balma) անվանումը։ Ավելի ուշ Բեզանսոնի եպիսկոպոսը այստեղ հիմնեց աբբայություն, որտեղ մոտ 400 վանականներ կային։ Աբբայությունը դարձել է տարածաշրջանի հոգևոր կենտրոնը, որը հիմնականում հյուրընկալել է ազնիվ ընտանիքների աղջիկներին։ Ժամանակի ընթացքում ի հայտ է եկել Baume-les-Bonnes անվանումը, որը հետագայում վերանվանվել է Baume-les-Dames:
Ֆրիդրիխ I Շիկամորուսի օրոք՝ 1153 թվականին, Բոմ լե Դամը պարսպապատվել է պարիսպներով և ստացել քաղաքի իրավունքները։
1911 | 1946 | 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 |
---|---|---|---|---|---|---|---|---|
3.326 | 2.919 | 4.076 | 5.006 | 5.531 | 5.303 | 5.237 | 5.384 | 5.349 |
Պատմական կենտրոնը բավականին կոմպակտ է, այնտեղ կա մի քանի հին առանձնատներ և եկեղեցիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.