From Wikipedia, the free encyclopedia
Բոմանոր Հոլ (անգլ.՝ Beaumanor Hall), շքեղ շինություն Անգլիայի Լեսթերշիր կոմսության Վուդհաուս գյուղակում՝ Լաֆբորո քաղաքի մերձակայքում, Չարնվուդյան անտառի եզրին։ Հիմնադրվել է 14-րդ դարում, 1842-1848 թվականներին Ճարտարապետ Ուիլյամ Ռեյլտոնի պատրաստած նախագծերի հիման վրա վերակառուցվել ու նշանակալի չափերով ընդարձակվել[2][3]։ Ընդգրկված է Անգլիայի 2-րդ աստիճանի պատմական հուշարձանների ցանկում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է ռազմական հետախուզության կազմակերպման նպատակով[5]։ Ներկայումս հանձնված է Լեսթերշիր կոմսության խորհրդի տնօրինմանը և ծառայում է որպես ուսումնավարժական կենտրոն, խորհրդաժողովների անցկացման վայր, երիտասարդության համար կեցավայր[6]։
Տեսակ | բնակելի տուն |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Woodhouse? |
Ժառանգության կարգավիճակ | II* ցանկի շենք[1] |
Նորմանների կողմից Անգլիայի նվաճումից հետո տարածքը դարձել է Չեստերի առաջին կոմս Հյու դ՛Ավրանշի սեփականությունը[7][7]։ 1327 թվականին սեփականատեր է դարձել Անրի դը Բոմոնը, ում համար էլ 1330 թվականին կառուցվել է նոր տուն՝ Բո Մանոր (Beau Manor) անվանումով։ 1338 թվականին այդ տան մոտ եկեղեցի է կառուցվել[8][9]։ 1595 թվականին տան և շրջակա տարածքի սեփականության իրավունքն անցել է Եղիսաբեթ Առաջին թագուհու պալատական պաշտոնյա, ավելի ուշ՝ Լեսթերի խորհրդարանի անդամ սըր Ուիլյամ Հիրիքին[9]։ Վերջինիս տոհմակից հետնորդների օրոք շինությունը լուրջ վերակառուցումների է ենթարկվել[9][9][9][10] և իր ներկայիս տեսքն ստացել 1842-1848 թվականներին իրականացված վերջնական վերակառուցման արդյունքում։ Վերակառուցման աշխատանքների ավարտվելուց հետո շինության արժեքը գնահատվել է £37.000.[11]:
1939 թվականից շենքի հիմնական մասն զբաղեցրել է հետախույզների դպրոցը։ Կառույցն ու կից շինություններն օգտագործվել են նաև փոստի քաղաքացիական ծառայության, բրիտանական առևտրական նավատորմի, թագավորական նավատորմի, թագավորական ռազմաօդային ուժերի ղեկավար կազմերի, ազդանշանների թագավորական կորպուսի ուսումնավարժական պարապմունքների կազմակերպման համար։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բոմանորը դարձել է գաղտնալսման ռազմավարական կարևորագույն կայաններից՝ այսպես կոչված՝ Y կայաններից (Y stations) մեկը, որտեղ որսացել-«բռնել» են թշնամական ռադիոհաղորդումները և տեղեկատվությունը փոխանցել Բլեչլի Պարկում գտնված X կայանին (Station X)՝ վերծանման ու վերլուծությունների համար[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.