Բողոքի քվեարկություն
քվե, որով ընտրողը իր բողոքն է արտահայում առաջադրված թեկնածուների դեմ / From Wikipedia, the free encyclopedia
Բողոքի քվեարկություն (նաև կոչվում է դատարկ, զրոյական, փչացած կամ «բոլորին դեմ» ձայն)[1], քվե, ընտրական ձայն, որն արտահայտում է քվեարկողի դժգոհությունը թեկնածուների ընտրության կամ ներկայիս քաղաքական համակարգից[2]։ Բողոքի քվեարկությունն դրսևորվում է տարբեր ձևերով և արտացոլում է ընտրողների բազմաթիվ մոտիվացիաներ, ներառյալ քաղաքական ապատիան[3]։ Այնտեղ, որտեղ քվեարկությունը պարտադիր է, դատարկ ձայնը հավանական է, եթե քվեարկողը չի ցանկացել ընտրել թեկնածուին կամ ցանկացել է արտահայտել նրա դեմ իր բողոքը։ Որոշ դեպքերում դատարկ ձայները անցնում են որպես ձեռնպահ։
Ինչպես ձեռնպահ քվեարկելը կամ չքվեարկելը, այնպես էլ բողոքի քվեարկությունը առաջարկված թեկնածուների նկատմամբ դժգոհության արտահայտություն է։ Եթե բողոքի քվեարկությունը արտահայտված է դատարկ քվեաթերթիկ ներկայացնելով, այն կարող է հաշվվել կամ չհաշվվել վերջնական արդյունքների մեջ։ Բողոքի ձայները կարող են համարվել փչացած կամ, կախված ընտրական համակարգից, հաշվվել որպես «վերը նշվածներից ոչ մեկը», այսինքն բոլորին դեմ։