![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Uprising_in_Tehran%252C_Keshavarz_Boulvard_September_2022_%25283%2529.jpg/640px-Uprising_in_Tehran%252C_Keshavarz_Boulvard_September_2022_%25283%2529.jpg&w=640&q=50)
Բողոքի ցույցեր Իրանում (2022)
From Wikipedia, the free encyclopedia
Բողոքի ցույցեր Իրանում սկսել են 2022 թվականի սեպտեմբեր 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Մասնակիցները բողոքում են ոստիկանության բռնության դեմ, հնչում են քաղաքական կարգախոսներ[5][6][7][8]։ Որոշ կանայք ցուցադրաբար պատռում և այրում են իրենց հիջաբները[9]։
Բողոքի ցույցեր Իրանում (2022) | |||
---|---|---|---|
Մաս Իրանի ժողովրդավարության շարժում | |||
![]() | |||
Ամսաթիվ | սեպտեմբերի 16, 2022 – առայժմ | ||
Վայր | Իրան | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ |
| ||
Կարգավիճակ | շարունակվող | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 319+[1][2][3] | ||
Վիրավորներ | 1160+[4] |
Ցույցերը անց են կացվում Թեհրանում, Ամինի հայրենի քաղաք Սեքեզում, ապա և Քուրդիստանի նահանգի Սանանդաջ, Դիվանդարրե, Բանե և Բիջար քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ Իրանի այլ շրջաններում։ Բողոքի ցույցերը արագորեն աճել են առաջին իսկ օրվանից, երբ մարդիկ հավաքվել են Համեդան, Քերմանշահ, Մաշհադ, Սաբզևար, Քոմ, Ամոլ, Բաբոլ, Սպահան, Քերման, Շիրազ, Թավրիզ, Ռաշթ, Սարի, Քարաջ, Չալուս, Նովշահր, Տոնեկաբոն, Արաք քաղաքներում։ Իլամը, Քիշ կղզին և շատ ուրիշներ միացել են ի նշան բողոքի[10][11]։
2022 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ առնվազն հիսուն ցուցարար է սպանվել[1], ինչի արդյունքում ներկայից ցույցերը ամենաարյունալին են 2019–2020 թվականների ցույցերից հետո, որոնք հանգեցրել են ավելի քան 1500 զոհերի[12]։
Ի պատասխան բողոքի ցույցերի՝ Իրանի կառավարությունը ոչ միայն ճնշել է դրանք, այլև արգելափակեց Ինստագրամ և WhatsApp հավելվածների մուտքը, և սահմանափակել համացանցի հասանելիությունը՝ ցուցարարների կազմակերպվելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով։ Սրանք կարող են լինել համացանցի ամենախիստ սահմանափակումներն Իրանում 2019 թվականի բողոքի ցույցերից ի վեր, երբ այն ամբողջությամբ փակվել էր[13]։
Մեկ ամսից ավելի տևող զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարել՝ չնայած իշխանությունների կոշտ արձագանքին։ Դրանք տեղի են ունենում շուրջ 100 քաղաքներում, դրանց մասնակցում են բազմաթիվ կանայք ու երիտասարդներ։ Հոկտեմբեր ամսին կարգախոսների թվում հայտնվել են գործող պետական կարգի փոխության կոչեր[14]։