From Wikipedia, the free encyclopedia
Հայիթիի քաղաքներում բողոքի ակցիաներն սկսվեցին 2019 թվականի փետրվարի 7-ին՝ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականի պահանջով։ Ցուցարարները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ժան Չարլզ Մոիզի[3] ղեկավարությամբ, հայտարարում են, որ իրենց նպատակն անցումային կառավարություն ստեղծելն է, որի նպատակը սոցիալակն ծրագրերի տրամադրումը և, հավանաբար, կոռումպացված չինովնիկներին հետապնդումն է[4][5]։
Բողոքի ակցիաներ Հայիթիում (2019) | |||
---|---|---|---|
Անվադողերի այրում՝ 2019 թվականի փետրվարի 11-ի բողոքի ցույցերի ընթացքում | |||
Ամսաթիվ | փետրվարի 7 2019 թվական - շարունակվում են փետրվարի 19-ը ներառյալ | ||
Վայր | Հայիթի | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Թվաքանակ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 9[2] | ||
Վիրավորներ | Մեծ քանակությամբ[1] |
Բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ դատարանի դահլիճից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ Հայիթիի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մսխել են վենեսուելական Petrocaribe վարկերը՝ մինչև 3,8 ԱՄՆ դոլար, և այդ ամենին ու կոռուպցիային մասնակից է եղել նաև նախագահ Մոիզը[6][7][8]։ Տնտեսական խնդիրները, այդ թվում նաև՝ կյանքի արժողության աճը, նույնպես պատճառ դարձան բողոքի ակցիաների համար[7]։
Բողոքի ցույցերի առաջին օրը ցուցարարները հարձակվեցին հարուստ հայիթիացիների ավտոմեքենաների վրա՝ վնասելով այդ մեքենաները[9]։ Հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, մի քանի քաղաքների քաղաքապետեր հայտարարեցին, որ չեղարկում են նախակառնավալային միջոցառումները[9]։ Փետրվարի 9-ին բողոքի ակցիաները հանգեցրին ոստիկանության հետ նոր բախումների. այն բանից հետո, երբ Մոիզի դաշնակիցներից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժեցին մի կնոջ մեքենայի մեջ և սկսեցին ծեծել նրան, ցուցարարներն սկսեցին քարեր նետել նախագահ Մոիզի տան ուղղությամբ[10]։
Փետրվարի 12-ին ցուցարարները հրդեհեցին հայտնի շուկան, թալանեցին տարատեսակ խանութներ և Ակվինայի դատապարտյալներին օգնեցին փախչել բանտից[6][11]։ Պորտ-օ-Պրենսում ցուցարարները թալանեցին Իտալիայի և Պերուի գկխավոր հյուպատոսությունը[12][13]։ Նախագահ Մոիզը փետրվարի 14-ին ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ հրաժարական չի տա, և ասաց. «Ես՝ պետության ղեկավար Ժովենել Մոիզս, պետությունը չեմ հանձնի զինված խմբավորումներին և թմրավաճառներին»[14]։
Նախագահ Մոիզը կոչ արեց ընդդիմությանը՝ մասնակցելու խաղաղ երկխոսությանը՝ հայտարարելով, որ «երկրի խնդիրները բացառապես քաղաքական չեն։ Երկրի խնդիրները սոցիալական են, տնտեսական և քաղաքական»[7]։ Ազգային ոստիկանությունը հայտարարեց, որ կան «չար մարդիկ», ովքեր խաթարել են երկրում տեղի ունեցող խաղաղ բողոքի ցույցերը[15]։
Ընդդիմությունը ղեկավարում էր Ժան Չարլզ Մոիզը[4]։ Ընդդիմությունը մերժում էր երկխոսության մասին առաջարկությունները և պահանջում էր նախագահի հրաժարականը[7]՝ կազմակերպելով համահասարակական, համընդհանուր գործադուլ, որպեսզի ստիպեին նախագահին հրաժարական տալ[11]։ Ժան Չարլզ Մոիզը՝ ընդդիմադիր օրենսդիրների հետ, կոչ արեց անցումային կառավարությանը՝ փոխարինելու Մոիզին։ Ժան չարլզ Մոիզը հայտարարեց. «Եթե Ժովենելը Մոիզը չի ցանկանում հեռանալ իշխանությունից, առաջիկա օրերին մենք նոր նախագահ կնշանակենք»[4][5]։
Le Nouvelliste մայրաքաղաքային թերթը փետրվարի 18-ին հայտարարեց, որ քաղաքում ձերբակալվել են Հայիթիի քաղաքացի և յոթ ոչ հայիթիացիներ։ Նրանց ձերբակալության ժամանակ իբր թե նրանք իրենց մեքենայով տեղափոխում էին հրացաններ, ատրճանակներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային հեռախոսներ[16]։ Հայիթիի ներքին գործերի նախարար Բոչկիտ Էդմոնդը հաստատեց, որ նրանց մեջ հինգ ամերիկացի է եղել[17]։ Տեղական այլ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ նրանցից մեկը Սերբիայից էր[16]։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ որոշ լրահաղորդներ դարձել են ցուցարարների թիրախը[15]։ Reuters-ի լրագրողներից մեկը՝ Ռոբենսոն Սանոնը, վիրավորվել է բողոքի ցույցերի ժամանակ, բայց կարծում է, որ դա պատահականություն է եղել, քանի որ նա հայտնվել է մարտնչող կողմերի միջև[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.