Բոխոտնիցա
Լեհաստանի գյուղ / From Wikipedia, the free encyclopedia
Բոխոտնիցա (լեհ.՝ Bochotnica), գյուղ Լեհաստանի հարավ արևելքում, գտնվում է Լյուբլին և Պուլավա քաղաքների միջև[2]։ Տեղակայված է Կազիմեժ Դոլնի գմինայի մոտակայքում[3]։ 2010 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 1500 բնակիչ։
Բնակավայր | ||
---|---|---|
Բոխոտնիցա | ||
Երկիր | Լեհաստան | |
Համայնք | Gmina Kazimierz Dolny?, Puławy County? և Լյուբլինի վոյեվոդություն | |
Մակերես | 20 կմ² | |
ԲԾՄ | 123 մետր | |
Բնակչություն | 1001 մարդ (մարտի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Փոստային դասիչ | 24-120 | |
Պաշտոնական կայք | kazimierzdolny.pl/bochotnica/28081/(լեհ.) | |
| ||
Գյուղից ոչ հեռու գտնվում են 14-րդ դարի ամրոցի ավերակները։ Ավանդության համաձայն՝ ամրոցը կառուցվել է Կազիմիր 3-րդ Մեծի կողմից իր սիրուհու՝ աղքատ հրեա, կոշկակարի աղջիկ Էսթեր Մալախի համար։ Գաղտնի միջանցքով ամրոցը միացել է Կազիմիրի ամրոցին։ Ավերակների կողքին է գտնվում փարոս աշտարակը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետո գյուղը հակակոմունիստական դիմադրության կենտրոն էր։ 1945 թվականի մայիսի 24-ին գյուղում տեղի է ունեցել մարտ՝ Կրայովայի բանակի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի միջև, ինչի արդյունքում զոհվել են 16 խորհրդային գործակալ և 10 լեհ կոմունիստ[4]։
1950 թվականի մայիսի 1-ին գյուղը էլեկտրաէներգիա է մատակարարվել, 1960-ականներին գյուղում կառուցվել են հրշեջ կայան, մշակույթի տուն, հեռախոսակայան։
Այսօր զբոսաշրջիկների համար այն հանդիսանում է որպես դիտակետ[5]։