«Բոլոր երթերի մայրը»[7][8][9] (իսպ.՝ La madre de todas las marchas), ինչպես նաև «Բոլոր բողոքների մայրը»[10], նախագահ Նիկոլաս Մադուրոյի և սոցիալիստների կառավարության դեմ կազմակերպված հակակառավարական զանգվածային ցույցերի շարք, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին Վենեսուելայի տարբեր քաղաքներում։
Արագ փաստեր Բոլոր երթերի մայրը, Ամսաթիվ ...
Բոլոր երթերի մայրը |
---|
Մաս Վենեսուելայի սահմանադրական ճգնաժամի |
Բողոքի ակցիա Ֆրանսիսկո Ֆախարդո մայրուղում |
Ամսաթիվ | ապրիլի 19, 2017 |
---|
Վայր | Կարակաս, Վենեսուելա |
---|
Պատճառ | Վենեսուելայում սահմանադրական ճգնաժամ |
---|
Նպատակ | խորհրդարանի լիազորությունների վերականգնում, նախագահական ընտրությունների պաշտոնական ժամանակացույցի ստեղծում |
---|
Հակամարտող կողմեր |
---|
- Վենեսուելայի ընդդիմություն
|
- Կառավարության կողմնակիցներ
- Մեծ հայրենասիրական բևեռ
- Կոլեկտիվներ
|
|
Ղեկավարներ |
---|
- Ժողովրդական կամք
- Լեոպոլդո Լոպես
- Դավիդ Սմոլանսկի
|
|
|
Թվաքանակ |
---|
- Մինչև 6 000 000 մարդ[1]
- 2 500 000 մարդ[2][3] (Կարակաս)
|
|
|
Կորուստներ |
---|
- 2 սպանված
- 62 վիրավոր[5]
- 521 ձերբակալված[6]
|
1 սպանված |
|
Փակել
Բողոքն սկսելու պատճառ է դարձել Վենեսուելայի արդարադատության գերագույն դատարանի՝ 2017 թվականի մարտի 29-ի որոշումը Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) լուծարման մասին։ Որոշումը նախագահ Մադուրոյին թույլ էր տալիս փաստացի շրջանցել գործող Սահմանադրությունը, ինչը հասարակության առաջավոր շրջանների ներկայացուցիչների կողմից գնահատվել է որպես պետական հեղաշրջում։ 2017 թվականի ապրիլի 1-ից հետո շատ չանցած խորհրդարանը լուծարելու որոշումը վերացվել է, բայց բողոքի ակցիաները տեղի են ունեցել։
Ապրիլի 19-ին ամբողջ երկրում բողոքի ակցիայի է դուրս եկել մինչև 6 միլիոն մարդ, իսկ մայրաքաղաքում՝ մինչև 2,5 միլին մարդ։ Բախումների արդյունքում մահացել է 3 մարդ, որոնցից մեկը զինծառայող[11]։ Ցուցարարների ընդհանուր թիվը մոտավորապես վեց միլիոն է եղել[1], ինչը վենեսուելական ժողովրդավարական ընդդիմության ամենամեծ գործողությունն էր 2014 թվականին հակակառավարական ելույթները սկսելու պահից։