գրող, արձակագիր, լրագրող, փիլիսոփա և գրական քննադատ From Wikipedia, the free encyclopedia
Բոլեսլավ Պրուս (լեհ.՝ Bolesław Prus, իսկական անունը՝ Ալեքսանդր Գլովացկի, [Aleksander Głowacki], օգոստոսի 20, 1847[1][2][3][…], Հրուբեշով, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - մայիսի 19, 1912[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), լեհ գրող, 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մասնակից։
Բոլեսլավ Պրուս լեհ.՝ Aleksander Głowacki | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Aleksander Głowacki |
Ծնվել է | օգոստոսի 20, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Հրուբեշով, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | մայիսի 19, 1912[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Գրական անուն | Bolesław Prus |
Մասնագիտություն | լրագրող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ և արձակագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Տիկնիկ |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Bolesław Prus Վիքիպահեստում |
1866-1868 թվականներին սովորել է Վարշավայի գլխավոր դպրոցի ֆիզմաթ ֆակուլտետում։
Տպագրվել է 1872 թվականից։ Աշխատակցել է Վարշավայի թերթերին (1874-1903)։ Առաջին պատմվածքները զուտ երգիծական բնույթ են կրել, սակայն 1870-ական թվականների կեսերից Պրուսին առաջ է քաշել հասարակական մեծ խնդիրներ («Պալատ և խրճիթ»)։ 1880-ական թվականներին դիմել է սոցիալական նովելին («Միխալկո», 1880, «Անելկա», 1880, «Անտեկ, 1881)։ Ճանաչում են գտել մանուկների համար գրած նրա պատմվածքները («Որբի բախտը», 1876)։
Պրուսը ստեղծել է սոցիալ-հոգեբանական վեպի նոր ձև («Տիկնիկ», 1887-89, կինոնկար՝ 1968, հայկական հրատարակչական, գիրք 1-2, 1975-1977)։ Պրուսին են պատկանում նաև «Ազատագրված կանայք» (1891-93) և «Փարավոն» (1895-96, կինոնկար՝ 1966, հայկական հրատարակչական 1962) վեպերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.