Բոգոտայի ոսկու թանգարան
թանգարան Կոլումբիայում From Wikipedia, the free encyclopedia
թանգարան Կոլումբիայում From Wikipedia, the free encyclopedia
Ոսկու թանգարան (իսպ.՝ El Museo del Oro), թանգարան Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Հիմնադրվել է 1939 թվականին։ Թանգարանի տնօրենն է Կլարա Իսաբել Բոտերոն։ Բոգոտայի ամենաայցելվող վայրերից մեկն է[1]։ Թանգարան ամեն տարի մոտ 500․000 այցելու է ընդունում[2]։Թանգարանում է գտնվում 1969 թվականին Պասկայում հայտնաբերված հայտնի Մուիսկա ոսկե լաստը, որը ներկայացնում է Մույկյուտայի նոր զիպա (տիրակալի) արարողությունը, որը հիմք է հանդիսանում Էլդորադոյի առասպելի համար[3]։
Կոլումբիայի այս թանգարանը համարվում է իսպանախոս երկրներում գտնվող ոսկու ամենամեծ թանգարանը, որտեղ ներկայացված են ոսկյա իրեր՝ խեցեղեն, թանկարժեք քարեր, տեքստիլ հնագիտական օբյեկտներ և այլ տարրեր, պատրաստված ոսկուց և այլ թանկարժեք քարերից։
1939 թվականին Կոլումբիայի կառավարությունը և կենտրոնական բանկը սկսել է հովանավորել Կոլումբիայում հնագիտական իրերի և ժառանգությունների պահպանմանը և հանրությանը ներկայացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված իրերը գտնվել են պեղումների արդյունքում՝ վերջին 65 տարիների ընթացքում։
2008 թվականի հոկտեմբերին թանգարանը վերանորոգվել է՝ որոշ բարերարների և կենտրոնական կառավարության աջակցությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.