From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու (անգլ.՝ Robert Allen "Bob" McAdoo, սեպտեմբերի 25, 1951, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հանդես է եկել կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Այժմ «Մայամի Հիթ» ակումբի գլխավոր մարզչի օգնականն է։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։
Բոբ ՄըքԱդու Bob McAdoo | ||
Բոբ ՄըքԱդուն 1973 թվականին «Բաֆալո»-ի կազմում | ||
Կարիերան ավարտել է | ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Կենտրոնական/Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ռոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու Robert Allen "Bob" McAdoo | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1951 (73 տարեկան) | |
Ծննդավայր | Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Բեն Սմիթի անվան (Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Վինսեն (1969-1971) | |
Դրաֆթի տարի | 1972 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Բաֆալո Բրեյվզ | |
Կարիերա սկիզբ | 1972 թվական | |
Կարիերա ավարտ | 1992 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
|
Բոբ ՄըքԱդուն խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1972 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընդգրկվել է «Բաֆալո Բրեյվզ» ակումբի երկրորդ կազմում։ Նա ակումբում անցկացրել է 4 մրցաշրջան։ Հետագայում հանդես է եկել NBA-ի «Նյու Յորք Նիքս» (1976-1979), «Բոստոն Սելտիքս» (1979), «Դետրոյթ Փիստոնս» (1979-1981), «Նյու Ջերսի Նեթս» (1981), «Լոս Անջելես Լեյքերս» (1981-1985) և «Ֆիլադելֆիա-76» (1986), ինչպես նաև իտալական «Օլիմպիա Միլան» (1986-1990), «Ֆիլանտո Ֆորլի» (1990-1992) և «Տամսիստեմ Ֆաբրիանո» (1992) ակումբների կազմում։ NBA կրկնակի չեմպիոն (1982, 1985), 1974/1975 թվականների մրցաշրջանի ամենաթանկ խաղացողն է եղել, ըստ մրցաշրջանի արդյունքների երկու անգամ ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականի մեջ (1975՝ առաջին հավաքական, 1974՝ երկրորդ հավաքական), 5 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1974-1978)։ Երեք անգամ շարունակ դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացողը (1974-1976), ինչպես նաև երկու տարի շարունակ ճանաչվել է NBA պարբերական առաջնության րոպեներով առաջատարը (1975-1976)։ Իր դեբյուտային մրցաշրջանում ճանաչվել է NBA տարվա սկսնակ, ինչպես նաև ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ 1988 թվականին ճանաչվել է Եվրոլիգայի քառորդ եզրափակչի ամենաթանկ խաղացող։ Կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 852 խաղ, որոնցում հավաքել է 18787 միավոր (22,1 մ/խ), կատարել է 8048 անդրադարձ, 1951 փոխանցում, 751 խլում և 1147 բլոկշոտ։
2000 թվականին ՄըքԱդուն տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[1], իսկ 2008 թվականին ընդգրկվել է Եվրոլիգայի զարգացման ամենամեծ ներդրում ունեցած 50 մարդկանց ցանկի մեջ[2]։
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
† | NBA չեմպիոն |
* | Գլխավորել է առաջնությունը |
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1972 | Բաֆալո | 80 | – | 32.0 | .452 | – | .774 | 9.1 | 1.7 | – | – | 18.0 |
1973 | Բաֆալո | 74 | – | 43.0 | .547* | – | .793 | 15.1 | 2.3 | 1.2 | 3.3 | 30.6* |
1974 | Բաֆալո | 82 | – | 43.2* | .512 | – | .805 | 14.1 | 2.2 | 1.1 | 2.1 | 34.5* |
1975 | Բաֆալո | 78 | – | 42.7* | .487 | – | .762 | 12.4 | 4.0 | 1.2 | 2.1 | 31.1* |
1976 | Բաֆալո | 20 | – | 38.4 | .455 | – | .696 | 13.2 | 3.3 | 0.8 | 1.7 | 23.7 |
1976 | Նյու Յորք | 52 | – | 39.1 | .534 | – | .757 | 12.7 | 2.7 | 1.2 | 1.3 | 26.7 |
1977 | Նյու Յորք | 79 | – | 40.3 | .520 | – | .727 | 12.8 | 3.8 | 1.3 | 1.6 | 26.5 |
1978 | Նյու Յորք | 40 | – | 39.9 | .541 | – | .651 | 9.5 | 3.2 | 1.6 | 1.2 | 26.9 |
1978 | Բոստոն | 20 | – | 31.9 | .500 | – | .670 | 7.1 | 2.0 | 0.6 | 1.0 | 20.6 |
1979 | Դետրոյթ | 58 | – | 36.2 | .480 | .125 | .730 | 8.1 | 3.4 | 1.3 | 1.1 | 21.1 |
1980 | Դետրոյթ | 6 | – | 28.0 | .366 | – | .600 | 6.8 | 3.3 | 1.3 | 1.2 | 12.0 |
1980 | Նյու Ջերսի | 10 | – | 15.3 | .507 | .000 | .810 | 2.6 | 1.0 | 0.9 | 0.6 | 9.3 |
1981† | Լ. Ա. Լեյքերս | 41 | 0 | 18.2 | .458 | .000 | .714 | 3.9 | 0.8 | 0.5 | 0.9 | 9.6 |
1982 | Լ. Ա. Լեյքերս | 47 | 1 | 21.7 | .520 | .000 | .730 | 5.3 | 0.8 | 0.9 | 0.9 | 15.0 |
1983 | Լ. Ա. Լեյքերս | 70 | 0 | 20.8 | .471 | .000 | .803 | 4.1 | 1.1 | 0.6 | 0.7 | 13.1 |
1984† | Լ. Ա. Լեյքերս | 66 | 0 | 19.0 | .520 | .000 | .753 | 4.5 | 1.0 | 0.3 | 0.8 | 10.5 |
1985 | Ֆիլադելֆիա | 29 | 0 | 21.0 | .462 | – | .765 | 3.6 | 1.2 | 0.3 | 0.6 | 10.1 |
Կարիերա | 852 | 1 | 33.2 | .503 | .081 | .754 | 9.4 | 2.3 | 1.0 | 1.5 | 22.1 | |
Բոլոր աստղեր | 5 | 3 | 25.2 | .578 | – | .737 | 6.0 | 1.2 | 0.8 | 0.4 | 17.6 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1974 | Բաֆալո | 6 | – | 45.2 | .478 | – | .809 | 13.7 | 1.5 | 1.0 | 2.2 | 31.7 |
1975 | Բաֆալո | 7 | – | 46.7* | .481 | – | .740 | 13.4 | 1.4 | 0.9 | 2.7 | 37.4* |
1976 | Բաֆալո | 9 | – | 45.1* | .451 | – | .707 | 14.2 | 3.2 | 0.8 | 2.0 | 28.0 |
1978 | Նյու Յորք | 6 | – | 39.7 | .484 | – | .600 | 9.7 | 3.8 | 1.2 | 2.0 | 23.8 |
1982† | Լ. Ա. Լեյքերս | 14 | – | 27.7 | .564 | – | .681 | 6.8 | 1.6 | 0.7 | 1.5 | 16.7 |
1983 | Լ. Ա. Լեյքերս | 8 | – | 20.8 | .440 | .333 | .786 | 5.8 | 0.6 | 1.4 | 1.3 | 10.9 |
1984 | Լ. Ա. Լեյքերս | 20 | – | 22.4 | .516 | .000 | .704 | 5.4 | 0.6 | 0.6 | 1.4 | 14.0 |
1985† | Լ. Ա. Լեյքերս | 19 | 0 | 20.9 | .472 | .000 | .745 | 4.5 | 0.8 | 0.5 | 1.4 | 11.4 |
1986 | Ֆիլադելֆիա | 5 | 0 | 14.6 | .556 | – | .875 | 2.8 | 0.4 | 0.8 | 1.0 | 10.8 |
Կարիերա | 94 | 0 | 28.9 | .491 | .250 | .724 | 7.6 | 1.4 | 0.8 | 1.6 | 18.3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.