From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ուիլյամս «Բոբ» Հոսկինս (անգլ.՝ Robert William «Bob» Hoskins; 1942 թվականի հոկտեմբերի 26-ին, Բերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ — 2014 թվականի ապրիլի 29-ին, Լոնդոն)[2], անգլիացի դերասան, BAFTA-ի և «Ոսկե Գլոբուս»-ի հաղթող։ Նաև արժանացել է Օսկար 1987 թվականին Նիլա Ջորդանի դերի համար։ Հոսկինսը նկարել է չորս ֆիլմ, որից երկուսում եղել է պրոդյուսեր, իսկ մեկում սցենարիստ[3]։
Բոբ Հոսկինս | |
---|---|
Հոսկինսը 2009 թվականին | |
Ծնվել է | 1942 թվականի հոկտեմբերի 24-ին |
Ծննդավայր | Բերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ, Անգլիա |
Մահացել է | 2014 թվականի ապրիլի 29-ին (71 տարեկանում) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Այլ անուն(ներ) | Ռոբերտ Ուիլյամս Հոսկինս |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1972—2012 |
Ամուսին(ներ) | Ջեյն Լիվսի և Լինդա Բանվել |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոբերտ Ուիլյամ Հոսկինսը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 26-ին Սուֆոլկ վարչաշրջանում։ Նրա մայրը եղել է խոհարար և ուսուցչուհի, աշխատել է Էլսի Լիլիան մանկապարտեզում, նրա հայրը եղել է բեռնատար մեքենայի վարորդ[4][5]։ 15 տարեկանում նա թողնում է դպրոցը և սկսում է աշխատել բենզալցակայարանում բենզին լիցքավորող, որպեսզի մի փոքր թեթևացնի իր ծնողների հոգսը[6]։ Երեք տարի սովորել է, որպես մեխանիկ, սակայն դա նույնպես թողել է[7]։ 1969 թվականին նա պատահաբար հայտնվում է Լոնդոնի «Unity Theatre» թատրոնում և ստանում է մի դեր, նա պետք էր օգներ իրենից մեծ մարդկանց[8]։ 1976 թվականին նա ստանում է կինոֆիլմի իր առաջին դերը՝ «Շարժման մեջ» ֆիլմում[9]։
Լինելով փոքրահասակ, Հոսկինսը գրավում է «Պեննին երկնքից» («Pennies from Heaven») ֆիլմի ղեկավարներին, և հրավիրվում է այդ ֆիլմում դեր խաղալու։ Բացի դրանից նա նաև խաղացել է Լոնդոնի «Երկար և լավ ուրբաթ» («The Long Good Friday», 1980) ֆիլմում։
Հոսկինսը իր դերասանական կարիերան շատ լավ կատարելու համար պարգևատրվում է Բրիտանական BAFTA մրցանակով և Ոսկե Գլոբուս մրցանակով, որպես ամենալավ տղամարդու կատարած դեր՝ «Մոնա Լիզա» ֆիլմում խաղացած դերով։ 1995 թվականին նա նկարել է էլի մի ֆիլմ «Ծիածան» անվանումով[8]։
Համաշխարհային հայտնություն նրան բերել են Ռոբերտ Զեմենիսի նկարահանած Ով է դավել Ռոջեր ճագարին ֆիլմում իր դերը և առաջին համակարգչային ֆիլմի՝ «Մարիո եղբայրները» ֆիլմում իր կերտած դերերը[10]։
Նրա մյուս լավագույն դերերն են՝ «Դենի շղթայված շուն» ռեժիսոր Լուի Լետերեի կողմից նկարահանված։ Նկարահանվել է նաև «Մեռնող աղոթք» և «Ջրահարսները» ֆիլմերում[11]։
Նրա ճանաչված դերը համարվում է «Կոթոնների ակումբը» ֆիլմում իր կերտած գանգսթերի դերը, նաև ավելի սիրված ու ճանաչված է «Պատը» ֆիլմում իր կերտած դերը։
Նրա կյանքի վերջին տարիներին Հոսկինսը շատ ծանր էր տանում իր հիվանդությունը։ 2011 թվականի աշնանը բժիկները նրա մոտ հայտնաբերում են Պարկինսոնյան հիվանդություն և դրանից մեկ տարի անց 2012 թվականին նա ավարտում է իր դերասանական կարիերան[12]։ 2014 թվականի ապրիլի 29-ի գիշերը 71-ամյա Հոսկինսի կյանքը ավարտվում է, թոքերի բորբոքման պատճառով[13][14]։
Տարի | Շնորհում | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունքները |
---|---|---|---|---|
1987 | Ոսկե Գլոբուս | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Հաղթանակ |
1989 | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր | Ով է դավել Ռոջեր ճագարին | Առաջադրված | |
2006 | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր | Օրիորդ Հենդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
1979 | BAFTA | Լավագույն տղամարդու դեր | Պեննին երկնքից | Առաջադրված |
1982 | BAFTA | Լավագույն տղամարդու դեր | Երկար և լավ ուրբաթ | Առաջադրված |
1984 | Պարգևատրվում է BAFTA-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր | Պատվավոր հյուպատոս | Առաջադրված | |
1987 | Լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Հաղթանակ | |
1987 | Օսկար | Լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Հոսկինս» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.