Բոբո Դիուլասո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բոբո Դիուլասո (ֆր.՝ Bobo-Dioulasso), քաղաք Բուրկինա Ֆասոյում, դեպարտամենտ Վերին Ավազաններ տարածաշրջանի ՈւԷ գավառում։
Բնակավայր | ||
---|---|---|
Բոբո Դիուլասո | ||
Երկիր | Բուրկինա Ֆասո | |
Համայնք | Houet Province? | |
Մակերես | 136,78 կմ² | |
ԲԾՄ | 445 մետր | |
Բնակչություն | ▲903 887 մարդ (2019) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | bobodioulasso.net | |
| ||
Բոբո Դիուլասոն մեծությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Տեղակայված է Բուրկինո Ֆասոյի հարավ-արևմուտքում` Ուագադուգուից մոտավորապես 350 կմ հեռու, երկրի ամենաբերրի մասում, որը մեծ նշանակություն ունի տնտեսության համար։ Բացի այդ, Բոբո Դիուլասոն ընկած է Մալիի և Կոտ դ'Իվուարի հետ արևտրային ուղիների հատման վայրում։ Կլիման մեղմ է։ Քաղաքապետը (2011 թվականի հունիսի տվյալով) Սալիա Սանուն է[1]։
Քաղաքը հիմնադրվել է Սյա անվանումով 15-րդ դարում։ 1897 թվականին այն գրավվեց ֆրանսիացիների կողմից և մտավ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա գաղութի կազմի մեջ։ 1932 թվականից մինչև 1947 թվականը ժամանակահատվածում մտնում էր Փղոսկրի Ափի գաղութի մեջ։
Բոբո Դիուլասոն արևմտյան Բուրկինա Ֆասոյի խոշորագույն արդյունաբերական և արևտրային կենտրոնն է։ Այստեղ արտադրվում են էլեկտրական սարքեր, տեքստիլ, սննդամթերք, խմիչքներ, ծխախոտային արտադրանքներ և այլն։ Քաղաքում կա միջազգային օդանավակայան և համալսարան։ Երկաթուղային կապը միացնում է այն Ուագադուգույի և Աբիջանի հետ։ Բոբո Դիուլասոն հանդիսանում է կաթոլիկ եպիսկոպոսության կենտրոն։
Բոբո Դիուլասոյի կլիման | |||||||||||||
Ցուցիչ | Հունվ․ | Փետր․ | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հուն․ | Հուլ․ | Օգոս․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյ․ | Դեկ․ | Տարի |
Միջին առավելագույնը, °C | 32,5 | 35,0 | 36,5 | 36,5 | 34,5 | 31,7 | 29,7 | 29,1 | 30,4 | 33,0 | 34,1 | 32,5 | 33,0 |
Միջին ջերմաստիճանը, °C | 25,6 | 28,2 | 30,3 | 30,6 | 29,2 | 27,4 | 25,5 | 25,0 | 25,7 | 27,4 | 27,3 | 25,7 | 27,3 |
Միջին փոքրագույնը, °C | 18,7 | 21,4 | 24,0 | 24,8 | 23,8 | 22,1 | 21,3 | 21,0 | 21,0 | 21,7 | 20,6 | 18,8 | 21,6 |
Տեղումների նորման, մմ | 0,9 | 3,4 | 17,4 | 45,8 | 102,1 | 130,8 | 195,5 | 268,5 | 170,1 | 57,7 | 7,7 | 1,2 | 1001,1 |
Աղբյուր[2] |
Ըստ 2013 թվականի տվյալների` քաղաքի բնակչության թիվը կազմում էր 555 128 մարդ[3]։
Քաղաքի բնակչության թվի փոփոխությունն ըստ տարիների
1985 | 1996 | 2005 | 2006 | 2013 |
---|---|---|---|---|
228 668 | 309 771 | 390 768 | 435 543 | 555 128 |
Քաղաքային տեսարժան վայրերից կարելի է նշել 1880 թվականի մզկիթը, դարբինների ավանդական թաղամասը, տարածաշրջանային թանգարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.