Բյուրականի աստղադիտարան
աստղադիտարան From Wikipedia, the free encyclopedia
աստղադիտարան From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, աստղադիտարան Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը[1]։
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Մասն է | ՀՀ ԳԱԱ |
Կազմակերպություն | Հայաստանի Գիտությունների Ակադեմիա |
Աստղադիտարանի կոդ | 123 |
Երկիր | Հայաստան |
Վայր | Բյուրական և Արագածոտնի մարզ |
ԲԾՄ | 1405 մետր, 1500 մետր և 1400 մետր |
Հիմնադրվել է՝ | 1946 |
Անվանված է | Վիկտոր Համբարձումյան |
103/136/213 սմ | Կասեգրեյնի ռեֆլեկտոր |
53/53/180 սմ | Շմիդտի աստղադիտակ |
50սմ | Շմիդտի աստղադիտակ |
40սմ | ռեֆլեկտոր |
20սմ | ռեֆլեկտոր |
ռեֆլեկտոր | |
Կայք | bao.am |
Byurakan Observatory Վիքիպահեստում |
Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը[2]։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։
Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը[1]։
Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե[3]։ Գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս[4], 1500 մետր բարձրության վրա[1]։
Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը[2]։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.