Բյուզանդիոն, հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1896-1918 թվականներին։ Խմբագիրներ՝ Բ. Քեչյան, Պ. Քեչյան և Ա. Քեչյան, Արշակ Ալպոյաճյան, Ա. Սանտալճյան։ Ունեցել է չափավոր ուղղություն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո գտնում էր, որ հայկական հարցը կարելի է լուծել մեծ տերությունների աջակցությամբ Թուրքիայում բարեփոխումներ անցկացնելու միջոցով։ Սղանայի կոտորածից (1909) հետո քննադատել է երիտթուրքերի ազգայնամոլությունը, ցույց տվել, որ թուրք․ կառավարությունը շարունակում է համիդյան հակահայկական քաղաքականությունը։ Մերկացրել է համաթյուրքականության (պանթյուրքիզմ) գաղափարախոսությունը և համաթյուրքական պետություն ստեղծելու զառանցական գաղափարը։ «Բյուզանդիոն» (օրաթերթ)-ի էջերում արտացոլվել են հայերի ցեղասպանության նախապատրաստության չարագուշակ նշանները։ Թերթն անդրադարձել է նաև հույների հանդեպ կիրառվող հալածանքներին, թուրք-գերմանական մերձեցման մեջ տեսել վտանգ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների համար։ «Բյուզանդիոն» որևէ վերաբերմունք չի ունեցել ազգային կուսակցությունների նկատմամբ, խուսափել է ազգային շարժման հետ կապված հարցերից. առաջացրել է միայն հայերի կյանքի, գույքի և պատվի ապահովման պահանջներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 475
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուզանդիոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բյուզանդիոն ֆր.՝ Puzantion, Տեսակ ...
Բյուզանդիոն
ֆր.՝ Puzantion
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1896
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1918
Փակել

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.