From Wikipedia, the free encyclopedia
Բյալա Պոդլյասկա (լեհ.՝ Biała Podlaska, բելառուս․՝ Белая/Белая Падляшская, ուկրաիներեն՝ Біла Підляська), քաղաք Լեհաստոնում։ Մտնում է Լյուբլինի վոևոդության մեջ։ Մակերեսը 49.46 կմ² է, բնակչությունը`57.471 մարդ (2014)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բյալա Պոդլյասկա | |||||
բելառուս․՝ Белая | |||||
| |||||
Սուրբ Ծննդյան եկեղեցի | |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Լյուբլինի վոյեվոդություն | ||||
Հիմնադրված է | 1345 թ. | ||||
Մակերես | 49,4 կմ² | ||||
ԲԾՄ | 137±1 մետր, 142 մետր | ||||
Բնակչություն | ▼55 429 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 83 | ||||
Փոստային դասիչ | 21-500, 21-501, 21-502, 21-506, 21-527 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LB | ||||
Պաշտոնական կայք | bialapodlaska.pl | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է Հարավպոդլյանսկի սարահարթի ու Արևմտյան Պոլեսիեի կցվածքում։ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի մակերեսը 49.4 կմ² է, և այն Հարավային Պոդլեսիեի ամենամեծ քաղաքն է։
Քաղաքով հուսում են մի քանի գետեր, որոնցից խոշորագույնը Կշնան է` Բուգի ձախ վտակը, ինչպես նաև նրա վտակները` Կլյուկովկան ու Ռուդկան։
Քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1345 թվականին։ 16-րդ դարում բնակավայրը հիշատակվում է Բելայա Ռաձիվիլովսկա (լեհ.՝ Biała Radziwiłłowska) կամ Բելայա Կնյաժեկա (լեհ.՝ Biała Książęca) անվանումներով[2]։ 1569 թվականին այն որպես ժառանգություն Իլյինիչներից անցել է Ռաձիվիլներին` ի դեմս Նիկոլայ Սիրոտկայի։
1933 թվականին Ալեքսանդր Լյուդվիգ Ռաձիվիլը իր նստավայրը Նեսվիժսկի ամրոցից տեղափոխել է Բյալա, որն ավելի մոտ էր Վարշավային։ Ամրոցի շինրարությունը շարունակվել է ամբողջ 17-րդ դարի ընթացքում։ Բյալայի ամրոցն իր վերջնական տեսքը ստացել է 18-րդ դարի կեսերին Հիերոնիմ Ֆլորիանի և Մախաիլ Կազիմիր Ռաձիվիլների օրոք։ Ռեչ Պոսպոլիտայի շրջանում քաղաքը մտել է Բրեստի վոևոդության մեջ։ 1837-1841 թվականներին այն ընդգրկվել է Պոդլյասի նահանգի, ապա Սեդլեցկի նահանգի մեջ[3]։
1890 թվականի քաղաքի բնակչությունը 10.029 մարդ է եղել։ Այստեղ աշխատել են օճառի արտադրության, երկու կաշեգործական և գարեջրի գործարաններ, արական գիմնազիա, երկու մանկատուն, երկու ուսումնարան և հիվանդանոց[3]։
1919-1939 թվականներին քաղաքն ընդգրկվել է Լյուբլինի վոևոդության մեջ։ Երբ 1939 թվականին նացիստական Գերմանիան ներխուժել է Լեհաստան, քաղաքն ընդգրկվել է գեներալ-նահանգապետության մեջ։
1944 թվականին՝ խորհրդային զորքերի մուտքից հետո, կատարվել են օդանավակայանի ընդարձակման աշխատանքներ[4]։
1946-1975 թվականներին մտել է Լյուբլինի վոևոդության մեջ։ 1975-1998 թվականներին քաղաքը համարվել է Բյալոպոդլյասկի վոևոդության կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.