Բծավոր եղջերու (Cervus nippon), եղջերուների ընտանիքի կճղակավոր կենդանի։ Մարմնի երկարությունը 150–180 սմ է, մնդավի բարձրությունը՝ 87–112 սմ, քաշը՝ 80–130 կգ։ Բծավոր եղջերուն ամռանը շիկակարմիր է, կողքերը սպիտակ բծավորությամբ, ձմռանը՝ գորշ–մոխրագույն, առանց բծերի։ Պոչը երկար է, ականջները՝ մեծ, շարժուն։ Արուներն ունեն ոչ մեծ բաշ, չորս ելուստներով եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։ Աճող, երիտասարդ եղջյուրներից՝ պանտերից, պատրաստում են պանտոկրին դեղանյութը։ Պոլիգամ են, ապրում են հոտերով։ Էգը սեռահասուն է դառնում 1,5 տարում։ Հղիությունը տևում է 7,5 ամիս։ Ունենում է մեկ, հազվադեպ՝ երկու ձագ։ Բծավոր եղջերունիները ձմռանը սնվում են կաղինով, չորացած տերևներով, ամռանը՝ բույսերով։ Տարածված են հյուսիսարևելյան Չինաստանում, Հյուսիսային Վիետնամում, Կորեայում, Ճապոնիայում և Ռուսաստանում։ Հայաստանում բծավոր եղջերուները կլիմայավարժեցված է Խոսրովի, Դիլիջանի, Իջևանի անտառներում։ Բծավոր եղջերուների որսն ամենուրեք արգելված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 456
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բծավոր եղջերու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բծավոր եղջերու» հոդվածին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Բծավոր եղջերու, Գիտական դասակարգում ...
Բծավոր եղջերու
Բծավոր եղջերու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Cervus nippon
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Փակել

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.