Բլուդենց (գերմ.՝ Bludenz), քաղաք Ավստրիայի Դաշնային Հանրապետության արևմուտքում՝ Ֆորարլրբերգ երկրամասում (մեծությամբ վեցերորդն է այդ երկրամասում[1]): Նույնանուն շրջանի (օկրուգի) վարչական կենտրոնն է; 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.015[2]:

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Բլուդենց
գերմ.՝ Bludenz
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքBludenz District?
Մակերես30,0 կմ², 29,92 կմ²
ԲԾՄ587 մետր
Բնակչություն14,956 մարդ (հունվարի 1, 2022)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05552
Փոստային դասիչ6700
Ավտոմոբիլային կոդBZ
Պաշտոնական կայքbludenz.at(գերմ.)
Thumb
Բլուդենց (Ավստրիա)
Փակել

Աշխարհագրական բնութագիրը

Քաղաքն ընկած է Իլլ գետի հովտում, Ցյուրիխից մոտավորապես 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք[3]։

Պատմություն

Պատմական փաստաթղթերում Բլուդենցն առաջին անգամ հիշատակվել է 830 թվականին, ամրացվել, պարսպապատվել է 13-րդ դարում[3], քաղաքի կարգավիճակ է ստացել 1296 թվականին։ 1394 թվականից պատկանել է Ավստրիայի Հաբսբուրգների իշխանական, հետագայում՝ արքայական տոհմին[3]։

Պատմամշակութային հուշարձանները

Բլուդենցի ամենակարևոր պատմամշակութային հուշարձաններն են՝ Գայենհոֆեն ամրոցը (1228. - 1245.), վերակառուցվել է 1746 թվականին, Սուրբ Լավրենտիոս ծխական եկեղեցին 1514, 15-րդ դարի կառույց համարվող Շպիտալսկիրխեն՝ բարոկկո ոճի խորանով[3]։

Տնտեսություն

Բլուդենցն առողջարանային քաղաք է։ Այստեղ հազարավոր հանգստացողներ են գալիս թե՛ ամռանը և թե՛ ձմռանը. գործող բազմաթիվ հանգստյան տներում բոլոր հարմարությունները ստեղծված են ձմեռային մարզաձևերի ու խաղերի, դահուկային, հեծանվային, հետիոտն արշավների սիրահարների համար։ Մեծ է նաև զբոսաշրջային կարճատև այցելությունների չափաբաժինը։ Քաղաքում գործում են տեքստիլի, ժամացույցների, շոկոլադեղենի, շինանյութերի ու քիմիական նյութերի արտադրության ձեռնարկություններ[3]։

Այս ամենի հետ մեկտեղ Բլուդենցը առևտրի և հանրային այլ ծառայությունների մատուցման կենտրոն է թե՛ իր և թե՛ շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչների համար[3]։

Գրականություն

  • Benedikt Bilgeri: Der Arlberg und die Anfänge der Stadt Bludenz. In: Schriften des Vereins für Geschichte des Bodensees und seiner Umgebung. 90. Jg., 1972, S. 1–17 (Digitalisat)
  • Johann Moser: Bludenzer Personen- und Häuserbeschrieb 1784 bis 1789. Edition und Auswertung. Geschichtsverein Region Bludenz, 2013, ISBN 978-3-901833-34-2.

Պատկերասրահ

Գործընկեր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.