Բլուա (դղյակ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բլուա թագավորական դղյակ (ֆր.՝ Château de Blois) ֆրանսիական Լուար և Շեր դեպարտամենտում, Լուարայի դղյակներից ամենամեծն է իր չափերով, եղել է ֆրանսիական թագավորներ Լյուդովիկոս XII-ի և Ֆրանցիսկոս I-ի սիրած նստավայրը։ Դղյակը գտնվում է Բլուա քաղաքի կենտրոնում, Լուարայի աջ ափին։ Լուարայի մի քանի այլ դղյակների հետ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պահպանության տակ։
Նկարագրություն | |
Տեսակ | շատո |
Վարչական միավոր | Բլուա[1][2] |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Կառուցված | 13-րդ դար |
Ճարտարապետ | Colin Biard? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա, Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական ճարտարապետություն և կլասիցիզմ |
Ընթացիկ սեփականատեր | Q87071500?[1] |
Կայք | chateaudeblois.fr |
Château de Blois Վիքիպահեստում |
Ներկայումս գոյություն ունեցող պալատ-ամրոցի հիմնական մասը XV դարում կառուցել են Օռլեանի դուքսերը։ Նրանցից մեկը՝ Լյուդովիկոս XII (1498), երբ նստեց ֆրանսիական գահին,մնաց ապրելու Բլուայում։ Նրա դուստր Կլոդը նույնպես կապված էր Բլուայի նստավայրի հետ։ Նրա ամուսինը՝ Ֆրանցիսկոս I-ինը, միջոցներ է հատկացնում ուշ-գոթական պալատը իտալական վերածննդի ոգով նորացնելու համար։ Թագուհու մահից հետո դղյակի վերածննդյան թևը մնում է կիսակառույց։
Բուրբոնների ժամանակ Բլուան կորցնում է քաղաքական նշանակությունը։ Լյուդովիկոս XIIIը մայրաքաղաքից Բլուա է հեռացնում իր մորը՝ Մարիա Մեդիչիին։ Ավելի ուշ պալատին տիրում է նրա եղբայրը՝ Գաստոն Օռլեանցին, որը հանձնարարում է Ֆրանսուա Մանսարին պալատին կից կառուցել նոր բարոկկո ոճի շքասրահներ։ Այս աշխատանքն ավարտին չի հասցվում միջոցների սղության պատճառով։ XVIII դարի սկզբում պալատը հանձնվում է լեհական այրի թագուհի Մարիսենկայի տնօրինությանը։ XIX դարում Լուի-Ֆիլիպը վերականգնում է դղյակը, նորից կահավորում և գեղեցիկ զարդարում է հեղափոխության տարիներին սնանկացած թագավորական ննջարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.