From Wikipedia, the free encyclopedia
Բլենիմյան պալատ (անգլ.՝ Blenheim Palace[1]) խոշորագույն պալատական համալիր Վուդսթոքում, Օքսֆորդշիր դքսություն, Անգլիա։ Պալատը կառուցվել է 1705-1722 թվականներին, Անգլիայի համար եզակի բարոկկո ոճով[2]։ Հանդիսանում է Մալբորոների դքսության հիմնական բնակավայրը և Անգլիայի միակ ոչ թագավորական, ոչ եպիսկոպոսական պալատն է, որը դասվում է պալատների շարքին։ 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ –ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան[3]։ 1874 թվականին այս պալատում է ծնվել Մալբորոների տոհմի ներկայացուցիչ Ուինսթոն Չերչիլը։
Բլենիմյան պալատ | |
Blenheim Palace* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 51°50′31″ հս․ լ. 1°21′41″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 425 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 425 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Բլենիմյան պալատը հանդիսացել է Մալբորոների առաջին դուքսի՝ Ջոն Չերչիլի նստավայրը։ Այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը հաղթանակ են տանում ֆրանսիացիների նկատմամբ Բլենհեյմի ճակատամարտում, Անգլիայի թագուհին որոշում է պարգևատրել ազգային հերոսին և հայտարարում է, որ պալատի կառուցման ֆինանսական ծախսը կհոգա թագավորական գանձարանը։
Լեդի Մալբորոն ձգտում է ստեղծել արտասովոր մի շինություն, ուստի ձեռնամուխ է լինում մասնակցելու նախագծի աշխատանքներին։ Պալատի կառուցման ծախսերն աստիճանաբար ավելանում են, մինչդեռ լեդի Մալորոյի պահանջներն ավելին են լինում, քան ճարտարապետական լուծումները։ Ճարտարապետ Վեբրուն ցանկանում էր, որ պալատը լինի ոչ միայն նստավայր, այլ նաև պատմական հուշակոթող՝ ի նշան Բլենհեմյան ճակատամարտում տարած հաղթանակի։ Հետագայում Մալբորո ամուսինների ազդեցությունը թագուհու վրա աստիճանաբբար նվազում է։ Նրանց միչև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Մալբորոներն ստիպված են լինում իրենք հոգալ պալատի կառուցման հետագա ծախսերը։ Կառուցողական առանձին աշխատանքներ ավարտին են հասցվում նույնիսկ դուքսի մահից հետո։ XVIII դարի վերջում դուքս Մալբորոյի ծոռը հրավիրում է տվյալ ժամանակաշրջանում հայտնի զբոսայգիներ կառուցող Լանսել Բրաունին, որպեսզի վերջինս աշխատի պալատի զբոսայգու արտաքին տեսքի վրա՝ վերածելով այն պեյզաժի[4]։ Բրաունը զբոսայգում կառուցում է որսորդական հսկայական ջրամբար, ինչպես նաև՝ հսկայական լաբիրինթոս, որն այսօր էլ գրավում է մեծ թվով այցելուների։
XIX դարի երկրորդ կեսին գրեթե անհնար էր հոգալ պալատի ծախսերը, քանի որ այն արագորեն դատարկում էր ընտանիքի բյուջեն։ Պալատը պահելու նպատակով Մալբորոները վաճառում էին զարդեղեն, թանկարժեք իրեր, եզակի գրադարանն ու կտավները, որոնց թվում էին Վան Դեյքի ու Ռուբենսի կտավները[5]։ Իրավիճակը շարունակվում է մինչև XIX դարավերջ, որից հետո ընտանիքը կարողանում է վերականգնել ֆինանսական կայունությունը։
Պալատի ներքին հարդարանքը մրցում է արտաքին շքեղ տեսքի ու մոնումենտալության հետ։
Սրահները զարդարված են պատմական տարբեր իրադարձությունների պատկերազարդումներով։ Առանձին սրահներում տեղակայված են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թանգարանները։ Մալբորոների ընտանիքը (XI Մալբորո դուքսն ու նրա ընտանիքը) զբաղեցնում են պալատի միայն արևելյան հատվածը։ Պալատի մնացած հատվածները բաց են ազատ այցելության համար։
Պալատի գլխավոր մասնաշենքի հատակագիծը նախագծվել է ուղղանկյուն ձևի, որի մեջ մտնում են երկու ներքին բակեր։ Հարավային ճակատի հակադիր կողմում գտնվում են հիմնական կացարանները, արևելյան հատվածում՝ դուքսի և դքսուհու մասնավոր շքեղ կացարանները, մինչդեռ արևմտյան հատվածում ձգվում է երկար պատկերասրահը, որը սկզբնապես նախագծվել էր որպես պատկերասրահ սակայն այժմ գործում է որպես գրադարան։ Արևելյան հատվածում են գտնվում նաև խոհանոցը և կենցաղային գործերի համար նախատեսված մյուս սենյակները, իսկ արևմտյան հատվածում գտնվում են ձիարանները և ներքին ձիարշավային դպրոցը։
Պալատի երեք թևերը միասին կազմում են «Մեծ բակը» (Great Court): Փոքրիկ քաղաքից նայելիս պալատի քանդակազարդ տանիքները հիշեցնում են Վերածննդի ոճով կառուցված հսկայական հուշակոթողների, որոնք վեհաշուք կերպով նայում են ներքևում գտնվող այցելուներին։ Քանդակների մեջ առանձնանում է հատկապես Միքելանջելոյի ոճով կառուցված «Բրիտանիա» քանդակը[6], որը պահում է ֆրանսիացի շղթայված գերիներին։ Իսկ ավելի ցածր տանիքների վրա առանձնանում է անգլիական առյուծի արձանը, որը խժռում է ֆրանսիական աքլորին։
Պալատի գլխավոր սրահի առաստաղը նկարազարդել է Ջեյմս Թորնևիլը 1716 թվականին։ Այն պատկերում է Բրիտանիայի առջև ծնկի եկած ու նրան Բլենհեմյան ճաակատամարտի քարտեզը ցույց տվող Մալբորոյին։
Պալատի բազմաթիվ ննջարանները կառուցվել են նախապես հատուկ մշակված դասակարգման՝ ստանալով համապատասխան կարգի տառը։ Որքան ավելի կարևոր նշանակություն է ունեցել սենյակը, այնքան ավելի շքեղ է եղել դրա ներքին հարդարանքը։ Պալատն աչքի է ընկնում նաև մեծ ու շքեղ աստիճաններով։
Պալատը այժմ էլ համարվում է դուքս Մալբորոների տունը։
{{citation}}
: Unknown parameter |subscription=
ignored (|url-access=
suggested) (օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.