From Wikipedia, the free encyclopedia
Բլանկիզմ (ֆր.՝ blanquisme), քաղաքական հոսանք XIX-րդ դարի Ֆրանսիայի հեղափոխական շարժման մեջ՝ Լուի Օգյուստ Բլանկիի անվամբ։ Բլանկիզմը ենթադրում էր, որ սոցիալիստական հեղափոխությունը պետք է իրականացվի խիստ կազմակերպված և գաղտնի դավադիրների՝ համեմատաբար փոքր խմբի կողմիc, որից հետո էլ պետք է սահմանվեր այսպես կոչված հեղափոխական դիկտատուրան[1]։ Բլանկիստները նախապատվությունը տալիս էին պրակտիկ գործողություններին։
Հաշվի չառնելով հեղափոխական իրադրության առկայությունը՝ բլանկիզմը շեշտը դնում էր հարվածի հանկարծակիության վրա։ Վլադիմիր Լենինը հոսանքի վերաբերյալ նշել է, որ «բլանկիզմը վարձու ստրկությունից մարդկության ազատագրում է սպասում ոչ թե պրոլետարիատի դասակարգային պայքարի միջոցով, այլ ինտելիգենտ ոչ մեծ փոքրամասնության դավադրության միջոցով»։ Բլանկիստները ազդեցիկ դիրք ունեին Փարիզի կոմունայում և դրա խորհրդում։
Բլանկիստները գործուն դեր են խաղացել նաև առաջին Ինտերնացիոնալի գոյության վերջին շրջանում։ Բլանկիստները դեմ են արտահայտվել կառավարության մեջ մտած Ալեքսանդր Միլերանին[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին բլանկիստների ղեկավարները շովինիստական պաշտպանողական դիրք գրավեցին։ Վայանի մահով (1915) բլանկիստական ուղղությունը դադարեց գոյություն ունենալուց։ Բլանկիզմի ազդեցությունը կրել են նաև այլ երկրների հեղափոխական գործիչներ, այդ թվում՝ որոշ ռուս նարոդնիկներ (Պյոտր Տկաչյով և այլք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.