Բիրկիրկարա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բիրկիրկարա (մալթ.՝ Birkirkara, ընդունված է նաև B’Kara կարճ գրությունը), քաղաք Մալթայի հարավ-արևելքում։ Բնակչությունը՝ 22,247 մարդ (2014)[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բիրկիրկարա | |||||
Birkirkara | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Eastern Region (Lvant)?[1] | ||||
Մակերես | 2,7 կմ² | ||||
ԲԾՄ | 40±1 մետր | ||||
Բնակչություն | 21․858 մարդ (2005) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +356 356 | ||||
Փոստային դասիչ | BKR | ||||
Ավտոմոբիլային կոդ | BKR | ||||
Պաշտոնական կայք | visitbirkirkara.com | ||||
| |||||
Քաղաքում կան 4 ինքնավար ծխական համայնք՝ Սուրբ Հեղինե, Սուրբ Հովսեփ, Կարմել Աստվածամայր և Սուրբ Մարիամ։ Այստեղ նաև գտնվում է Մալթայի լավագույն քոլեջներից մեկը՝ Սուրբ Ալոյզիուսի քոլեջը։
Բիրկիրկարայի տեսարժան վայրերի թվում պետք է նշել հին կայարանը (երկաթգիծ ապամոնտաժվել է 1931 թվականին), որը ներկայումս վերածվել է հանրային այգու։ Չնայած նրան, որ Բիրկիրկարան դարձել է Մալթայի առևտրական կենտրոնը, այն պահպանում է ճարտարապետական հմայնքն ու բնակելի հատվածի կենցաղը։
Այստեղ է ծնվել նախկին նախագահ Էդվարդ Ֆենեկ Ադամին, ընդդիմության առաջնորդ Ալֆրեդ Սանտը, ինչպես նաև Մալթայի առաջին նախագահ Անտոնի Մամոն։
Զինանշանի վրայի կարգախոսը «In hoc signo vinces»-ն է, իսկ քաղաքի գերբի վրա պատկերված է սպիտակ խաչ, որից ներքև վեր է խոյանում թագ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.