Բիրգու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բիրգու[3] (մալթայերեն՝ Il-Birgu, անցյալում՝ Վիտտորիոզա (Vittoriosa), վարչական միավոր, քաղաք Մալթայի հարավարևելյան մասում՝ Մեծ նավահանգստից հարավ, Կալկարա և Դոքյարդ ծոցերի միջև։ Նրա ափամերձ ջրերը հիանալի պայմաններ են ապահովում նավերի խարխսման համար և դրա շնորհիվ է, որ բնակավայրն ունի ծովագնացությանը, վաճառականությանը, ռազմական գործունեությանը առնչվող հարուստ պատմություն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բիրգու | |||||
մալթ.՝ Birgu | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Port Region (Port)?[1] | ||||
Մակերես | 0,5 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | 2629 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||||
Պաշտոնական կայք | birgulc.gov.mt(անգլ.)(մալթ․) | ||||
| |||||
Փյունիկեցիները, հին հույները, հին հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, նորմանները, անգևինները, արագոնցիները Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետները որոշակի ներդրում են ունեցել Բիրգուի զարգացման գործում[4]։
Միջին դարերում, երբ Վալետան դեռևս Մալթայի մայրաքաղաքը չէր, կղզուն տիրել ցանկացող ռազմական ուժերը ձգտում էին իրենց հսկողության տակ վերցնել Բիրգուն, որը կարևոր ռազմավարական դիրք էր գրավում Մեծ նավահանգստի մերձակայքում։ Փաստացի՝ հենց այս բնակավայրն է հող, հիմք հանդիսացել Սուրբ Հովհաննեսի ուխտի համար և դե ֆակտո եղել է Մալթայի մայրաքաղաքը 1530-ից 1571 թվականներին։ Ընդ որում՝ էական դեր է խաղացել նաև Մալթայի 1565 թվականի պաշարման ժամանակ։
Բիրգուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1530 թվականին[5]՝ մաս կազմելով Երեք քաղաքների։ Քաղաքի ամրությունները 1998 թվականին ընդգրկվել են «Մալթայի նավահանգստի շուրջը գտնվող ամրությունների ցանկում», որը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար[6]։
20-րդ դարի սկզբներին Բիրգուն ունեցել է վեց հազարից ավելի բնակիչ։ Տասնամյակների ընթացքում նրանց թիվը էականորեն նվազել է և 2014 թվականի մարտ ամսին հասել 2 629-ի[7]։
Բիրգուն գործընկերային և բարեկամական սերտ կապեր է հաստատել ֆրանսիական Սեն Տրոպե քաղաքի հետ[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.