Երկսեռական կամ բիսեքսուալ (անգլ.՝ bisexual), յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ։

Բիսեքսուալների դրոշը

Երկսեռական կողմնորոշում

Բիսեքսուալները սեռականության աշխարհում յուրահատուկ տեղ գրավող մարդկանց խումբ են։ Հաճախ տեղ գտնելով հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ կողմնորոշման միջակայքում, բիսեքսուալ մարդիկ շատերի կողմից դիտվում են որպես այս երկուսի խառնուրդ։ Իրականում դա, իհարկե, ճիշտ չէ։

Ինչպես բոլոր սեռական կողմնորոշումների դեպքում, բիսեքսուալ մարդկանց նախասիրությունները կախված են բազմաթիվ նրբություններից։ Շատ բիսեքսուալ մարդիկ բոլորին չեն համարի հավասարապես գրավիչ. նրանց կարող են ավելի շատ դուր գալ որոշ մարդիկ, քան մյուսները, նրանք կարող են նույնիսկ որոշ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց ավելի շատ հավանել, քան մյուսներին։ Ինչպես և հետերոսեքսուալ և ԼԳԲՏ մարդկանց դեպքում է` մի փոքր սահմանումը երբեք չի կարող բնորոշել մի ամբողջ խումբ մարդկանց։ Բոլոր մարդիկ տարբեր են, ու թեև մարդիկ կարող են ունենալ նույն սեռական կողմնորշումը, դա չի նշանակում, որ նրանք բոլորը նույնն են։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.