From Wikipedia, the free encyclopedia
Բիշոն ֆրիզ (անգլ.՝ Bichon Frise, ֆր.՝ Bichon à poil frisé), շների փոքր ֆրանսիական ցեղ՝ Bichon (lapdogs) խմբից։ Տարբերվում է գանգուր, խիտ, երկար և մետաքսանման բրդով՝ միայն սպիտակ գույնի. բեժ կամ շիկակարմրավուն (ժանգոտ) բծերը լինում են միայն քոթոթների մոտ։ Ցեղատեսակի անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես գանգուր ծոցաշնիկ (ֆր.՝ Bichon - ծոցաշնիկ, ֆր.՝ poil - բուրդ, ֆր.՝ frisé - խուճուճ, գանգուր)։
Բիշոն ֆրիզ | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Ֆրանսիա |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Խորհրդային Միությունում չկային բիշոն ֆրիզներ, ինչպես նաև բոլոնյեզներ և ֆրանսիական բոլոնյան շնիկին անվանել են սպիտակ գույնի փոքր չափերի դեկորատիվ շնիկ՝ խիստ գանգուր բրդով, որը համատեղում էր երկու ցեղերի հատկությունները, բայց ավելի քառակուսի ձևաչափով։ Ռուսաստանում մաքուր ցեղատեսակի հայտնվելուց հետո ցեղատեսակն անվանում են նաև ֆրանսիական բոլոնյան շնիկ[1]՝ իր ծագման իրավունքով, այս ցեղատեսակի ծագման երկիրը Ֆրանսիան է։ Սա հանգեցնում է խառնաշփոթի բիշոն ֆրիզի և բոլոնյեզի` իտալական բոլոնյան շնիկի միջև։
Միջերկրական ծովի ափին և Միջերկրական ծովի կղզիներին շատ հին ժամանակներից (առաջին հիշատակումները՝ 12-14 դարեր) ապրում էին փոքրիկ սպիտակ շներ, հիմնականում երկար և գանգուր մազերով։ Դրանք օգտագործվում էին որպես առնետ բռնողներ այդ տարածքում նավարկող նավերի վրա։ Դրանց սպիտակ գույնը պայմանավորված է տաք կլիմայով։
Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Կանարյան կղզիների ազնվական հասարակության մեջ փոքր շների նորաձևության շնորհիվ այս շները մեծ տարածում գտան։ Սրանք էին բոլոնյան շնիկների նախահայրերը, ոչ միայն բիշոն ֆրիզների, այլ նաև մալթական բոլոնյան շնիկների, բոլոնյեզների (իտալական բոլոնյան շնիկներ) և այլն։
Ֆրանսիայում այս շների ցեղատեսակն անվանում էին տեներիֆյան բիշոններ, ինչը խոսում է Կանարյան կղզիներից նրա ծագման մասին։ Բայց երբ ցեղը պաշտոնապես գրանցվեց 1933 թվականին Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայում, ծագման և լայն սպեկտորի վերաբերյալ հակասական տեղեկատվության պատճառով, ցեղատեսակը գրանցվեց որպես Bichon Frise, միևնույն ժամանակ դրա չափանիշը ձևակերպվեց ֆրանսիական կինոլոգիական համայնքի կողմից։ Բիշոն ֆրիզե ցեղը մուտքագրվել է Ֆրանսիական բուծարանների ակումբի Տոհմային գրքում 1934 թվականի հոկտեմբերի 18-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցեղը բերվեց Նոր աշխարհ, և այնտեղից այն լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում։
Եթե դուք այդպիսի ընտանի կենդանուն ստանում եք ցուցահանդեսներին չներկայացնելու համար, ապա միանգամայն հնարավոր է համակերպվել շների խնամքի ստանդարտ ընթացակարգերի հետ։ Նման շանը խնամելու ամենակարևոր կետը նրա մորթու պատշաճ վիճակում պահպանումն է։ Եվ դրա համար անհրաժեշտ է պարբերաբար լվանալ և սանրել, չնայած սպիտակ, խիտ և գանգուր մազերին, դա այնքան էլ դժվար չէ, մետաքսանման մորթին շատ չի խճճվում, չի պահանջում ամենօրյա սանրում։ Եթե շունը սկսում է ցուցահանդեսային կարիերայի, ապա դրա համար հոգ տանելը կպահանջի մեծ համբերություն և հմտություն, յուրաքանչյուր ներկայացումից առաջ դուք ստիպված կլինեք շատ աշխատել շան արտաքին տեսքի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.