Բիլիռուբին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բիլիռուբին (BR) (լատ․՝ « կարմիր լեղի ») կարմրանարնջագույն միացություն, առաջանում է կաթնասունների մոտ նորմալ կատաբոլիկ ուղով՝ հեմի քայքայումից։ Այս կատաբոլիզմը անհրաժեշտ գործընթաց է մարմնի կողմից թափոնների մաքրման համար, որոնք առաջանում են ծերացած կամ աննորմալ էրիթրոցիտների ոչնչացումից[2]։ Բիլիռուբինի սինթեզի առաջին քայլում հեմ մոլեկուլը դուրս է մղվում հեմոգլոբինի մոլեկուլից։ Այնուհետև հեմը անցնում է պորֆիրինի կատաբոլիզմի տարբեր գործընթացներով, որը տատանվում է ըստ մարմնի կառուցվածքի, որտեղ տեղի է ունենում քայքայումը։ Օրինակ՝ մեզի մեջ արտազատվող մոլեկուլները տարբերվում են կղանքի մեջ արտազատվողներից[3]։ Առաջին առանցքային քայլը կատաբոլիկ ուղում, հեմից բիլիվերդինի առաջացումն է, որից հետո բիլիվերդին ռեդուկտազ ֆերմենտը թողարկում է երկրորդ քայլը՝ բիլիվերդինից բիլիռուբինի առաջացումը[4][5]։
Բիլիռուբին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₃₃H₃₆N₄O₆ |
Մոլային զանգված | 9,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 635-65-4 |
PubChem | 5280352 |
EINECS համար | 211-239-7 |
SMILES | CC1=C(NC(=C1CCC(=O)O)CC2=C(C(=C(N2)C=C3C(=C(C(=O)N3)C)C=C)C)CCC(=O)O)C=C4C(=C(C(=O)N4)C=C)C |
ЕС | 211-239-7 |
ChEBI | 4444055 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ի վերջո բիլիռուբինը քայքայվում է օրգանիզմում և դրա մետաբոլիտները արտազատվում են լեղու և մեզի միջոցով․ բարձր մակարդակները կարող են վկայել որոշ հիվանդությունների մասին[6]։ Այն պատասխանատու է ապաքինվող կապտուկների դեղին գույնի և դեղնախտի դեղին գույնի համար։ Դրանք քայքայված պրոդուկտներ են, ինպես ստերկբիլինը, որը պայմանավորում է կղանքի շագանակագույն գույնը։ Մեկ այլ քայքայված արգասիք, ուրոբիլինը, մեզի դեղին գույնը ապահովող հիմանական բաղադրիչն է։
Չնայած բիլիռուբինը սովորաբար հայտնաբերվում է կենդանիների մոտ, քան բույսերի, այնուամենայնիվ մի բուսական տեսակ՝ Strelitzia nicolai, հայտնի է, որ պարունակում է պիգմենտը[7]։