![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Museo_Guggenheim%252C_Bilbao_%252831273245344%2529.jpg/640px-Museo_Guggenheim%252C_Bilbao_%252831273245344%2529.jpg&w=640&q=50)
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը 1997 թվականի հոկտեմբերի 18-ին կատարել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը։
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարանի շենք և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բիլբաո[1][2][3] |
Վայր | Աբանդո |
Մասն է | Solomon R. Guggenheim Foundation? |
Հասցե | Avenida Abandoibarra, 2[2]48009[2] |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 18, 1997 |
Այցելուներ | 530 967 մարդ (2021)[4] |
Կայք | guggenheim-bilbao.eus(իսպ.) |
![]() | |
![]() |
Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։
Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»[5]։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։