Բիզերտե
From Wikipedia, the free encyclopedia
Բիզերտե (Բիզերտա) (արաբ․՝ بنزرت), քաղաք Թունիսում։ Բնակչություն՝ 114 հազար (2004 թ.)։ Նավահանգիստ Միջերկրական ծովում։ Գտնվում է Բլանկո հրվանդանի մոտ։ Ամենահյուսիսային քաղաքը Թունիսում, ինչպես նաև ամբողջ Աֆրիկայում։ Այն ծովափնյա հանգստավայր է եվրոպական դասի հյուրանոցներով, որոնք գտնվում են ափի երկայնքով։ Հիմնական տեսարժան վայրերն են հին նավահանգիստը, արաբական քաղաքը, 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի պահպանված ֆրանսիական շինություններով ափը, ինչպես նաև երկու հին ամրոցներ, որոնք բաց են զբոսաշրջիկների համար։ Հին նավահանգիստը Բիզերտեի ամենահմայիչ վայրն է՝ սպիտակ տներով, սրճարաններով և վառ գույներով մեծ նավակներով[2]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Բիզերտե | ||
Երկիր | Թունիս | |
Համայնք | Bizerte Governorate?[1] | |
Մակերես | 34 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | ▲142 966 մարդ (2014) | |
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | |
Փոստային դասիչ | 7000 | |
Ավտոմոբիլային կոդ | BI | |
Պաշտոնական կայք | commune-bizerte.gov.tn(արաբ.) | |
| ||
Փակել