From Wikipedia, the free encyclopedia
Բիզել (անգլ.՝ Buizel), չորրորդ սերնդի ջուր տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (ըստ «Կանտո» դասական պոկեդեքսի) հաշվառված է #418 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Բիզելը սովորական ժանտաքիս է, որն աչքի է ընկնում իր մարմնի բացառիկ ճկունությամբ և երկակի բացվածք ունեցող պոչով։ Հանդիպում է հիմնականում ջրային տարածքներում։ Բիզելը Էշ Կետչումի ամենահայտնի պոկեմոններից է։ Նա վերջինիս ձեռք է բերել Դաունի հետ փոխանակման միջոցով՝ փոխարենն ընկերոջը հանձնելով չորրորդ սերնդի մեկ այլ պոկեմոնի՝ Այիպոմի[1]։
Բիզել | |
Buizel* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
Բիզելի արտաքին տեսքը | |
Կերպարապես | ժանտաքիս |
Կարգաթիվ | #418 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | ժանտաքիս (Mephitidae) |
Տեսակ | |
Զանգված | 29,0 կգ |
Հասակ | 60 սմ |
Արտաքին բնութագրիչ | կենդանական կերպարանք պարանոցային պաշտպանական հարմարանք |
Գլխավոր առանձնահատկություն | երկակի պոչ, ճկունություն |
Հիմնական բնակավայր | ջրային միջավայր |
Նախասիրություն | լողալ |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | ստորին մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Բիզել (#418) |
Զարգացած մակարդակ | Ֆլոտզել (#419) |
Գերզարգացած մակարդակ | Մեգա Ֆլոտզել (զարգանում է մեգա քարով) |
Զարգացման ձև | Մեգա քար |
Հատկությունների փոփոխություն | տիպային հատկությունները չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | «սրընթաց լող» (swift swim) |
Գլխավոր տեխնիկա | արագություն (85%) |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | Էշ Կետչում |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ տեղեկաքարտ |
Բիզելը երկմակարդակ զարգացում ունեցող պոկեմոնի էվոլյուցիոն սկզբնական աստիճանն է։ Պիջին զարգանալով դառնում է Ֆլոտզել։ Մեգա քարի ներգործությամբ Ֆլոտզելը ստանում է յուրահատուկ կարգավիճակ՝ «մեգա Ֆլոտզել»։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.