Բիգ Բիլ Բրունզի
From Wikipedia, the free encyclopedia
Բիգ Բիլ Բրունզի (անգլ.՝ Big Bill Broonzy, (անգլ.՝ Lee Conley Bradley), ոչ ուշ քան հունիսի 29, 1903, Սկոտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - օգոստոսի 15, 1958(1958-08-15)[1], Չիկագո[2]), ամերիկացի բլյուզ երգիչ, կիթառահար, հեղինակ-կատարող։ 1980 թվականին ներառվել է Բլյուզի փառքի սրահում[5][6][7]։ Նրա երկար ու փառավոր կարիերան նրան դարձրել է այն սակավաթիվ առանցքային արտիստներից մեկը, որը 20-րդ դարում բլյուզի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել։
Բիգ Բիլ Բրունզի | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան հունիսի 29, 1903 |
Ծննդավայր | Սկոտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 15, 1958(1958-08-15)[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո[2] |
Գերեզման | Lincoln Cemetery[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգիչ, փողոցային կատարող, հեղինակ-կատարող և կիթառահար |
Պարգևներ և մրցանակներ | |
Big Bill Broonzy Վիքիպահեստում |
Ձայնագրել է հարյուրավոր երգեր, որոնցից շատերը (օրինակ՝ «All by Myself» և «Key to the Highway») այդ ժանրում այժմ դասական և ստանդարտ համարներ են[8]։ Նրա ծավալուն ստեղծագործությունները դարձել են այժմյան բլյուզի հիմքում ընկած «հիմնաքարերից»[9]։
Երգչի ստեղծագործությունները սովորաբար վերաբերում են ֆոլկ երաժշտությանը։ Ասում են, որ երբ Բրունզիին հարցրել են՝ նրա երգերը ֆոլկ են, թե ոչ, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ բոլոր երգերը ֆոլկ երգեր են։ Համենայնդեպս, ես երբեք չեմ լսել, որ դրանք երգի ձին»[10]։ 1963 թվականին Billboard ամսագիրը Բիգ Բիլ Բրունզիին ներկայացրել է որպես «իսկական» ֆոլկ արտիստներից մեկի վառ օրինակ՝ նրանց, որոնք մեծացել են ֆոլկ երաժշտություն լսելով և որոնք պարզապես չեն կարող այլ կերպ երգել (ի տարբերություն երկրորդ տեսակի արտիստների, որոնք ֆոլկ ժանրում սկսել են աշխատել միտումնավոր՝ ուսումնասիրելով դրա ավանդույթները, և երրորդ տեսակի, որոնք պարզապես երգում են ֆոլկ ժանրի երգեր՝ առանց «աուտենտիկ» հնչելու փորձի)[11]։