![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Policemen_wearing_masks_patrolling_Wuhan_Tianhe_Airport_during_Wuhan_coronavirus_outbreak.jpg/640px-Policemen_wearing_masks_patrolling_Wuhan_Tianhe_Airport_during_Wuhan_coronavirus_outbreak.jpg&w=640&q=50)
Բժշկական դիմակ
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական դիմակ, միանգամյա օգտագործման բժշկական պարագա, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը[1], դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Policemen_wearing_masks_patrolling_Wuhan_Tianhe_Airport_during_Wuhan_coronavirus_outbreak.jpg/640px-Policemen_wearing_masks_patrolling_Wuhan_Tianhe_Airport_during_Wuhan_coronavirus_outbreak.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Apothecary_wearing_a_surgical_mask_%28cropped%29.jpg/640px-Apothecary_wearing_a_surgical_mask_%28cropped%29.jpg)
Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը (երբեմն օգտագործվում են երկու ֆիքսատոր)[1]։ Նշանակությունից ելնելով՝ կարող է պարունակել լրացուցիչ էլեմենտներ, օրինակ[1], հիդրոֆոբ նյութից լրացուցիչ ներքին շերտ և էկրան, որն ապահովում է կենսաբանական հեղուկների ներծծման անհնարինությունը (քառաշերտ դիմակներ) կամ ակնոցների քրտնելու դեմ հատուկ թաղանթ։ Դեմքին ամրանում է էլաստիկ ականջակապիչներով։
Արդյունավետության մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով. նախ ֆիլտրող նյութի պաշտպանիչ բնույթից, ինչպես նաև դեմքի վրա դիմակի նստելու ձևից։