From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական բաժակներ, օգտագործվում են կրծքավանդակի օրգանների (բրոնխներ, թոքեր, կրծքամիզ) բորբոքումների դեպքում, բժշկի նշանակմամբ։
Բաժակները մաշկի վրա առաջացնում են ժամանակավոր կարմրություն և թեթևակի արյունազեղում, որը ներքին օրգանների վրա ունենում է ռեֆլեքսային դրական ազդեցություն։ Դրա հետևանքով արագանում է արյան և ավշի շրջանառությունը, բարելավվում են հյուսվածքների սնուցումը և դիմադրողականությունը, բորբոքային օջախներն արագ են ներծծվում։
Բաժակները սովորաբար դնում են իրանի մկանային և ճարպային շերտերով հարուստ մասերում, որտեղ չկան ոսկրային ցցվածքներ (ենթաանրակային, ենթաթիակային և միջթիակային, գոտկային շրջաններում)։ Միաժամանակ կարելի է դնել 5-10 բաժակ։ Այրվածքներից և բաժակի եզրից օդի ներթափանցումից խուսափելու համար սկզբում մաքուր և անվնաս մաշկին վազելին են քսում, այնուհետև նախապես ունելուն փաթաթած սպիրտով թրջած բամբակը վառում են, մտցնում բաժակի մեջ, այն տաքացնելով դուրս են մղում օդը, և բաժակն ամբողջ շրջագծով արագ դնում մաշկին։
Անբավարար տաքացված բաժակները մաշկին չեն կպչում։ Բաժակի ներսում մաշկը ուռչում է 1-3 սմ դառնում վարդագույն կամ կարմիր։ Բաժակները թողնում են 10-15 ր՝ հիվանդին ծածկելով վերմակով։
Բաժակները հանելիս, որպեսզի ցավ չպատճառեն, մի ձեռքով այն թեթևակի թեքում են, իսկ մյուս ձեռքի մատներով հակառակ եզրից մաշկը սեղմում, որի հետևանքով օդը ներթափանցում է բաժակի ներսը, և այն հեշտությամբ պոկվում է։ Բաժակները երկար թողնելիս մաշկի վրա առաջանում են ոչ միայն կարմիր բծեր, այլև վարդագույն, թափանցիկ հեղուկով լցված բշտեր։ Ցանկալի է, որ բուժարարողությունը կատարի բուժաշխատողը։ Այն պետք է զգույշ կատարել, որպեսզի տաք սպիրտի կաթիլը կամ բաժակի տաք եզրերը մաշկի այրվածքներ չառաջացնեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 222)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.