![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Luke_Fildes_%25281891%2529_The_Doctor.png/640px-Luke_Fildes_%25281891%2529_The_Doctor.png&w=640&q=50)
Բժիշկը (նկար)
From Wikipedia, the free encyclopedia
«Բժիշկը» անգլ.՝ The Doctor), 1891 թվականին նկարել է անգլիացի նկարիչ Լյուկ Ֆիլդսը։ Այն պատկերում է վիկտորիանական բժիշկի, ով վերահսկում է ծանր վիճակում պառկած հիվանդ երեխային, մինչդեռ ծնողները անօգնական կանգնած են երեխայի մահճակալի կողքին։ Այս կերպարը հաճախ օգտագործվում է լավ բժշկի հատկությունները և բժշկական մասնագիտության դժվարությունները նկարագրելու համար։ Շրջանառվում է նկարի մտահղացման մի քանի վարկած, սակայն դրանցից ամենահավանական տարբերակը հիմնված է Ֆիլդսի որդու մահվան հետ։ Ջանալով կենտրոնացնել դիտորդի ուշադրությունը բժշկի և հիվանդի փոխհարաբերությունների վրա, Ֆիլդսը չի պատկերել այդ ժամանակաշրջանին բնորոշ բժշկական գործիքները։
Արագ փաստեր Բժիշկը The Doctor, տեսակ ...
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լյուկ Ֆիլդս[1] |
տարի | 1891[2] |
բարձրություն | 166,4 սանտիմետր[2] |
լայնություն | 241,9 սանտիմետր[2] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Թեյթ[2][3] և Թեյթ Բրիտանիա[4] |
հավաքածու | Թեյթ[2], Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ |
սեփականատեր | Թեյթ Մոդեռն, Թեյթ[4] և Թեյթ Բրիտանիա[4] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Փակել