Բարեբեր մահիկ (անգլ.՝ Fertile Crescent, արաբ․՝ الهلال الخصيب՝ ալ-հիլալ ալ-խասիբ)՝ Միջին Արևելքի տարածաշրջանից մեկի պայմանական անվանումն է, որն առաջարկել է Չիկագոյի Համալսարանի հնագետ Ջեյմս Հենրի Բրեսթեդը՝ 1906 թվականին[1]։ Քարտեզի վրա տարածաշրջանն ունի կիսալուսին հիշեցնող ձև։

Thumb
Բարեբեր մահիկ

Հարավից սահմանակից է Սաուդյան Արաբիայի, Սիրիական ու հյուսիս-արաբյան անապատներին, հարավ-արևմուտքից՝ Սինային, հարավ-արևմուտքից այն ողողում է Միջերկրական ծովը, հյուսիսում եզերում է Տավրոսը և Հայկական լեռնաշխարհը, արևելքում՝ Զագրոսի լեռներն են։ Նրա կազմի մեջ են մտնում Միջագետքը և Լևանտը՝ պատմական Սիրիան և Պաղեստինը։

Ներկայումս այդ տարածքն զբաղեցնում են Լիբանանը, Պաղեստինը, Իսրայելը, Սիրիան, Իրաքը, Թուրքիայի հարավ-արևելքը և Հորդանանի հյուսիս-արևմուտքը։ Նրա կազմի մեջ հաճախ ներառնում են նաև Եգիպտոսը։

Բարեբեր մահիկը համարվում է երկրագործության և անասնապահության բնօրրանը, որոնք առաջացել են քարե դարում՝ մոտ 12-10 հազար տարի առաջ[2]։ Բարեբեր մահիկի տարածքում նաև սկիզբ է առել քաղաքակրթությունը[3], և այստեղ են կառուցվել աշխարհի հնագույն քաղաքները, ինչպես օրինակ՝ Երիքովը[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.