From Wikipedia, the free encyclopedia
Բերոսոս (հին հունարեն՝ Βηροσσος, լատին․՝ Berossos, ակկադերեն «Բել-ուցուր» կամ «Բելրիուշու» անվան հելլենականացված ձև, մ.թ.ա. 4-րդ դար, Բաբելոն, Հիլլա, Իրաք - մ.թ.ա. 3-րդ դար), բաբելոնյան պատմիչ, Բաբելոնում Բել աստծո տաճարի քուրմ, Սելևկյան արքա Անտիոքոս Ա Սոտերի ( մ.թ.ա. 281—261 թթ.) ժամանակակից։ Բերոսոսը հայտնի է հունարեն լեզվով գրված «Բաբելոնի պատմություն» (Babyloniaka կամ Chaldaika) աշխատությամբ (բաղկացած է 3 գրքից), որտեղ ներկայացնում է Միջագետքի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Բերոսոսի աշխատությունը պահպանվել է հատվածաբար՝ այլ անտիկ հեղինակների աշխատություններում։ Բերոսոսի երկին Եվսեբիոս Կեսարացու միջոցով ծանոթ էր նաև Մովսես Խորենացին։
Ծնվել է | մ.թ.ա. 4-րդ դար Բաբելոն, Հիլլա, Իրաք |
---|---|
Մահացել է | մ.թ.ա. 3-րդ դար |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն և Սելևկյանների կայսրություն |
Մասնագիտություն | աստղագետ, պատմաբան, գրող, քահանա և աստղագուշակ |
Գործունեության ոլորտ | պատմություն[1], աստղագիտություն և աստղագուշակություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Berossus Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.