![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Late_stage_of_paralysis_with_atrophy_in_dry_beriberi.jpg/640px-Late_stage_of_paralysis_with_atrophy_in_dry_beriberi.jpg&w=640&q=50)
Բերի-բերի
From Wikipedia, the free encyclopedia
Բերի-բերի (սինգ․՝ beri – թուլություն), ավիտամինոզ , սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին
-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։
Բերի-բերի | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
![]() |
Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և այտուցներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավարևելյան և Հարավային Ասիայում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին -ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին
–ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին
-ով հարուստ սննդամթերք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 422)։ ![]() |