թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Բերիլ Դեդեօղլու (թուրքերեն՝ Beril Dedeoğlu, դեկտեմբերի 9, 1961, Անկարա, Թուրքիա - մարտի 13, 2019, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։
Բերիլ Դեդեօղլու | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Գալաթասարայի վարժարան և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1961 |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Վախճանի օր | մարտի 13, 2019 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Edirnekapı Martyr's Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Բերիլ Դեդեօղլուն ծնվել է 1961 թվականին Անկարայում։ Ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետև սովորել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
1995 թվականից աշխատում է Գալաթասարայի համալսարանում։ 1995 թվականին դարձել է դոցենտ, իսկ 2005 թվականից ունի պրոֆեսորի գիտական կոչում[1]։ Դասավանդում է նաև Կադիր Հասայի համալսարանում և Ստամբուլի Այդըն համալսարանում[2]։ Դեդեօղլուն մի քանի գրքերի հեղինակ է։ Մասնակցել է Samanyolu Haber և TRT 2 Haber հեռուստաալիքներով հեռարձակվող մի շարք հաղորդաշարերի[3][4]։
2012 թվականի փետրվարի 6-ին 4 տարի ժամկետով նշանակվել է Թուրքիայի կրթության բարձրագույն խորհրդի անդամ[5]։
2012 թվականի դեկտեմբերին ընթանում էր Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության խաղաղ բանակցությունների հերթական շրջափուլը։ Այդ կոնֆլիկտը սկսվել էր դեռևս 1980-ական թվականներից։ Կոնֆլիկտի հանգուցալուծմանը պետք է նպաստեր «իմաստունների խորհրդի ստեղծումը», որի անդամ պետք է դառնային Թուրքիայի աշխարհագրական 7 շրջաններից ներկայացուցիչներ։ Դեդեօղլուն նշանակվել է Կենտրոնական Անատոլիայի շրջանից։ 2013 թվականի կեսերին նա պլանավորել և անց է կացրել մի շարք կոնֆերանսներ այս հարցի վերաբերյալ[6]։
2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչ 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։
Գրել է հոդվածներ «Star», «Today's Zaman», «Zaman», «Ակօս» և «Yeni Şafak» թերթերի համար[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.