From Wikipedia, the free encyclopedia
Բեռնուլիի խառնարան (լատին․՝ Bernoulli), հարվածային խառնարան Լուսնի տեսանելի կողմի հյուսիսարևելյան մասում։ Կոչվել է ի պատիվ Բեռնուլիի եղբայրների՝ շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլիի (1654-1705) և շվեյցարացի մաթեմատիկոս ու մեխանիկ Յոհան Բեռնուլիի (1667-1748), Միջազգային աստղագիտական միության կողմից հաստատվել է 1985 թվականին։ Խառնարանի ձևավորումը վերագրվում է ուշ իմբրիական դարաշրջանին[1]։
Բեռնուլիի խառնարան | |
---|---|
Տեսակ | Լուսնային խառնարան և Հարվածային խառնարան |
Վայր | LQ06 |
Երկնային մարմին | Լուսին |
Անվանված է | Յակոբ Բեռնուլի |
Խառնարանի ամենամոտ անմիջական հարևաններն են հյուսիսում գտնվող Մեսալա խառնարանը, արևելքում՝ Բերոս խառնարանը, արևմուտքում՝ Գեմին խառնարանը[3]։ Խառնարանի կենտրոնի Սելենոգրաֆիական կոորդինատներն են՝ 34°56′ հս․. լ. 60°37′ ավ. ե.34,93° с. ш. 60,61° в. д.G, տրամագիծը՝ 47,3 կմ[4], խորությունը՝ 4,08 կմ[5]։
Խառնարանն ունի զգալի խորություն։ Խառնարանն ունի պոլիգոնային ձև, նրա հարավային մասում գտնվում է եռանկյունաձև տեղանքի իջեցում։ Շրջակայքից վերև գտնվող խառնարանի առավելագույն բարձրությունը 1100 մ է, խառնարանի ծավալը մոտավորապես 1700 կմ³ է[1]։ Ներքին լանջի արևելյան մասը ունի սանդղաձև կառուցվածք։ Խառնարանի ներսում գտնվում է 1180 մ բարձրությամբ կենտրոնական գագաթը[1]։
Բեռնուլի[4] | Կոորդինատներ | Տրամագիծ, կմ |
---|---|---|
A | 36°25′ հս․. լ. 60°53′ ավ. ե.36,41° с. ш. 60,88° в. д.G | 20,2 |
B | 36°50′ հս․. լ. 65°31′ ավ. ե.36,84° с. ш. 65,51° в. д.G | 24,0 |
C | 35°23′ հս․. լ. 67°11′ ավ. ե.35,38° с. ш. 67,19° в. д.G | 18,0 |
D | 35°47′ հս․. լ. 66°30′ ավ. ե.35,79° с. ш. 66,50° в. д.G | 11,9 |
E | 35°19′ հս․. լ. 62°52′ ավ. ե.35,32° с. ш. 62,86° в. д.G | 26,8 |
K | 36°32′ հս․. լ. 63°24′ ավ. ե.36,54° с. ш. 63,40° в. д.G | 17,7 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.