Բեռնի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բեռնի (անգլ.՝ Burnie), նավահանգստային քաղաք Թասմանիա (Ավստրիալիա) նահանգի հյուսիս-արևմուտքում։ Բեռնին Դևոնպորտ քաղաքի հետ համարվում են Թասմանիայի հյուսիս-արևմտյան հատվածի հիմնական տարածաշրջանային կենտրոնները։
Բնակավայր | ||
---|---|---|
Բեռնի | ||
անգլ.՝ Burnie[1] | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | City of Burnie? | |
Հիմնադրված է | 1827 թ. | |
ԲԾՄ | 10 մետր | |
Փոստային դասիչ | 7320 | |
| ||
Բեռնին տեղակայված է Թասմանիա կղզու հյուսիսային ափի արևմտյան հատվածում, Բասսի նեղուցի ափին, որն առանձնացնում է Թասմանիան մայրցամաք Ավստրիալիայից։ Սովորաբար Բեռնի քաղաքի սահմանները ներառում են հարևան Սոմերսեթ արվարձանը։
Բեռնի նավահանգիստը տեղակայված է փոքր Էմու նեղուցի (Emu Bay) վրա։ Նավահագնստից մի փոքր դեպի արևելք նեղուց է թափվում համանուն Էմու գետը։
Առաջին բնկավայրը, որն ստեղծվել է ժամանակակից Բեռնի քաղաքի տեղում, առաջացել է 1827 թվականին Էմու-Բեյ (անգլ.՝ Emu Bay) անվանմամբ։ 1840-ական թվականների սկզբին քաղաքն անվանափոխվել է՝ դառնալով Բեռնի՝ ի պատիվ Van Diemen's Land Company[en] տնօրեն Ուիլիամ Բեռնիի (William Burnie)։
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ Բեռնիի բնակչությունը (ներառյալ Սոմերսեթը) կազմում էր 19385 մարդ, որից 47,8% տղամարդիկ են, 52,2%՝ կանայք։ Բեռնիում բնակվող մարդկանց միջին տարիքը 41 տաին է։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
19 134[2] | 18 064[3] | 19 160[4] | 19 819[5] | 19 385[6] |
Բեռնիով անցնում է Բասս-Հայվեյ (անգլ.՝ Bass Highway) ավտոմայուրուղին, որը միացնում է քաղաքը Թասմանիայի հյուսիսային ափամերձ այլ քաղաքների հետ․ Ալվերսթոնին 29 կմ, Դևոնպորտին 48 կմ, մինչև Մոնսեսթոնին 147 կմ։
Բեռնի օդանավակայանը գտնվում է մոտավորապես 20 կմ քաղաքի կենտրոնական մասից դեպի արևմուտք՝ փոքր Ուինյարդ քաղաքը, և այդ իսկ պատճառով այն երբեմն անվանում են Բեռնի-Ուինյարդ օդանավակայան (անգլ.՝ Burnie Wynyard Airport)։ Regional Express Airlines ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ Բեռնից Մելբուռն (2011 թվականի ցուցակում նշված են մեկ օրվա մեջ 4 թռիչք)[7]։
Ցուցանիշ | Հունվ․ | Փետր․ | Մարտ | Ապր․ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոս․ | Սեպտ․ | Հոտկ․ | Նոյեմ․ | Դետկ․ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բացարձակ առավելագույն, °C | 33,8 | 31,0 | 28,9 | 26,2 | 24,0 | 18,8 | 18,3 | 18,9 | 22,4 | 27,6 | 31,5 | 31,2 | 33,8 |
Միջին առավելագույն, °C | 21,0 | 21,2 | 20,0 | 17,7 | 15,3 | 13,5 | 12,7 | 13,1 | 14,3 | 15,9 | 17,8 | 19,4 | 16,8 |
Միջին նվազագույն, °C | 12,6 | 13,3 | 12,0 | 10,0 | 8,3 | 6,7 | 5,9 | 6,1 | 6,8 | 8,0 | 9,7 | 11,1 | 9,2 |
Բացարձակ նվազագույն, °C | 2,8 | 3,9 | 3,5 | 0,5 | 0,0 | −1,1 | −1,7 | −2 | 0,0 | −0,8 | 1,0 | 2,9 | −2 |
Տեղումների նորմա, մմ | 44,6 | 44,6 | 51,3 | 74,6 | 92,6 | 102,4 | 122,8 | 110,3 | 88,0 | 84,8 | 68,7 | 63,5 | 949,1 |
Աղբյուր: Օդերևութաբանության ավստրիալական բյուրո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.