Բեռլինի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Künste, Berlin'), արվեստի ինստիտուտ Բեռլինում։ Հիմնադրվել է 1696 թվականին ընտրող-իշխան Ֆրիդրիխ I-ի կողմից՝ որպես Պրուսիայի գեղարվեստի ակադեմիա, ակադեմիական մի կառույց որի անդամները կարող էին հանդիպել, մտքեր փոխանակել, քննարկումներ անցկացնել։ 1699 թվականին ակադեմիան ծառայում էր որպես Պրուսիական կառավարության գեղարվետսի խորհուրդ, 1931 թվականից իրավահաջորդի կարգավիճակով շարունակեց նույն պարտականությունը։ Այն դարձավ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, որի նպատակն է արվեստի խթանումը[3]։
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Pariser Platz 4, Բեռլին, Ակադեմիայի ներկայիս շենքը, բացվել է 2005 թվականին, ճարտարապետ` Բենիշ Գյունտեր | |
Տեսակ | ակադեմիա, մշակութային կառույց և արխիվ |
Հիմնադրված է | հուլիսի 11, 1696 |
Հիմնադրիր | Ֆրիդրիխ I |
Անդամակցություն | Բեռլինի համայնքային գործատուների միություն[1] |
Երկիր | Գերմանիա[2] |
Տեղագրություն | Միտտե |
Կայք | adk.de |
Akademie der Künste Berlin (institution) Վիքիպահեստում |
Բեռլինի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1696 թվականին կուրֆյուրստ Ֆրիդրիխ I-ի կողմից՝ որպես կերպարվեստի բնագավառի ուսումնական հաստատություն, որը երկար տարիներ իրականացրել է ինչպես կրթական, այնպես նաև վարչական գործառույթներ։
18-րդ դարում ակադեմիան վերանվանվում է Պրուսիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Königlich Preußische Akademie der Künste)։ Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1882 թվականին, այն կրկին վերանվանվում է և կոչվում Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Königliche Akademie der Künste)։ Այս անվանումը պահպանվում է մինչև 1926 թվականը։ 1926-1945 թվականներին կոչվում է Պրուսիայի գեղարվեստի ակադմեիա (Preußische Akademie der Künste), 1931 թվականին՝ կրթական գործառույթները հանձնվում են հատուկ ստեղծված Բեռլինի գեղարվեստի ինստիտուտին։ 1932 թվականին ակադեմիան գլխավորել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ Մաքս ֆոն Շիլինգսը, ով իր մահկանացուն է կնքում Նացիստական Գերմանիայի կառավարման ժամանակաշրջանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինում ձևավորվեցին երկու ակադեմիաներ[4]։ 1950 թվականին Գերմանիայի արևելյան հատվածում ստեղծվում է Գերմանական գեղարվեստի ակադեմիան (Deutschen Akademie der Künste), որի առաջին նախագահն հեռակա կարգով ընտրվում է Հայնրիխ Մանը, ով նույն տարում մահանում է ԱՄՆ-ում, և փաստացի առաջին նախագահ դառնում է Առնոլդ Ցվայգը, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր մինչև 1953 թվականը[4]։ 1953-1956 թվականներին ակադեմիայի նախագահ է եղել Ռոբերտ Բեխերը[5]։
1972 թվականին կառույցը վերանվանվեց ԳԴՀ գեղարվեստի ակադեմիա (Akademie der Künste der Deutschen Demokratischen Republik)։ Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1990-1993 թվականներին այն անվանվեց Գեղարվեստի ակադեմիա Բեռլինում (Akademie der Künste zu Berlin)։ Արևելագերմանական ակադեմիայի վերջին նախագահ է ընտրվել Հայներ Մյուլերը 1990 թվականին[4]։
Արևմտյան Բեռլինում 1954 թվականին ստեղծվել է գեղարվեստի ակադեմիա, որի առաջին նախագահը եղել է Հանս Շարոունը, ով կառավարել է ակադեմիան 1955-1968 թվականներին[4]։
Ներկայիս գեղարվեստի ակադեմիան կազմավորվել է 1993 թվականին Բեռլինի երկու ակադեմիաների միավորման արդյունքում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.