Բենջամին Հոչքիս
From Wikipedia, the free encyclopedia
Բենջամին Հոչքիս (անգլ.՝ Benjamin Berkeley Hotchkiss, հոկտեմբերի 1, 1826(1826-10-01), Watertown - փետրվարի 14, 1885(1885-02-14), Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի կոնստրուկտոր, բազմաթիվ նորույթներ է մշակել և արտադրել հրետանու և հրաձիգային զենքի բնագավառում։ Ժամանակին նրա ստեղծած 37 մմ տրամաչափի թնդանոթը մեծ համբավ է ձեռք բերել, որը հատկապես մեծ տարածում է գտել նավատորմի մեջ։ Մահից հետո նրա գործը շարունակել է «Հոչքիս և Քո» բաժնետիրական ընկերությունը (1887 թվականից), որն ուներ գործարան Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Դենի կոմունայում և մասնաճյուղ Անգլիայում, որը հատուկ զբաղվում էր գնդացիրների արտադրությամբ, ներառյալ` զենիթային զենքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայում արտադրված 87,000 գնդացիրներից 47.000-ը Հոչքիսի համակարգեր էին։ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում 1904-1905 թվականներին, նրա զենքերը կազմում էին Ռուսաստանի կայսերական նավատորմի արագ կրակի գրեթե միակ հրետանին[2]։
Բենջամին Հոչքիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1826(1826-10-01) |
Ծննդավայր | Watertown |
Մահացել է | փետրվարի 14, 1885(1885-02-14) (58 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | gunsmith, գյուտարար և ճարտարագետ |
Աշխատավայր | Colt's Manufacturing Company |
Ամուսին | Մարիա Բիսել Հոչկիս |
Պարգևներ և մրցանակներ | |
Benjamin Berkeley Hotchkiss Վիքիպահեստում |