![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Citadelle_des_Beni_Hammad_%25D9%2582%25D9%2584%25D8%25B9%25D8%25A9_%25D8%25A8%25D9%2586%25D9%258A_%25D8%25AD%25D9%2585%25D8%25A7%25D8%25AF_12.jpg/640px-Citadelle_des_Beni_Hammad_%25D9%2582%25D9%2584%25D8%25B9%25D8%25A9_%25D8%25A8%25D9%2586%25D9%258A_%25D8%25AD%25D9%2585%25D8%25A7%25D8%25AF_12.jpg&w=640&q=50)
Բենի Համմադ ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Բենի Համմադ ամրոց, որը նաև կոչվում է Բենի Համմադի «Ալ Քալա» (արաբ․՝ قلعة بني حماد), ամրոց-քաղաք է Ալժիրում։ Ներկայումս ավերված է, բայց 11-րդ դարում եղել է Համմադիդ դինաստիայի առաջին մայրաքաղաքը։ Այն գտնվում է Հոնդնայի սարերում, ՄˈՍիլա քաղաքից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1,418 մետր բացարձակ բարձրության վրա։ Բենի Համմադ ամրոցը մոտ է Մաադիդ քաղաքին, Մաղրիբում, Ալժիրից մոտավորապես 225 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
![]() Նկարագրություն | |
Տեսակ | բնակավայր, հնագիտական հուշարձան և qalat? |
Վարչական միավոր | M'Sila Province? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1007 |
Ավերվել է | 1090 |
![]() | |
![]() | |
![]() |
![]() | |
Beni Hammad Fort* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Ալժիր |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1980 (4 նստաշրջան) |
Համար | 102 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
1980 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1], որպես «մուսուլմանական բերդաքաղաքի վավերական պատկեր»։
Քաղաքը ներառում է 7 կիլոմետր երկարությամբ պարսպաշար։ Այն ներառում է չորս բնակելի համալիրներ և Ալժիրում կառուցված ամենամեծ մզկիթը։ Վերջինս ճարտարապետորեն նման է Կայրուանի Մեծ Մզկիթին (Թունիս)։
Պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ թանկարժեք քարերը, մետաղադրամները, վկայում են Համմադ տոհմի կառավարության օրոք քաղաքակրթության բարձր մակարդակի մասին։ Էմիրի պալատը, որը հայտնի է որպես Դալ ալ-Բահր, ներառում է երեք առանձին բնակարաններ, որոնք առանձնացված են այգիներով և տաղավարներով։