Բենի Աբես
From Wikipedia, the free encyclopedia
Բենի Աբես (արաբ․՝ بني عباس), քաղաք Ալժիրի արևմուտքում, Բեշար վիլայեթի Բենի Աբես շրջանի վարչական կենտրոնը[2]։ Տեղակայված է Բեշար քաղաքից 241 կմ հարավ և երկրի մայրաքաղաք Ալժիր քաղաքից մոտ 1200 կմ դեպի հարավ-արևմուտք, Սաուրա չորացող գետի ձախ ափին։ Հյուսիսից, արևելքից և արևմուտքից քաղաքը շրջապատված է ավազային ծովով, որը հայտնի է որպես Մեծ Արևմտյան Էրգ, իսկ հարավից և հարավ-արևմուտքից սահմանափակված է Սաուրայի հովտով[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բենի Աբես | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Béni Abbès District? | |
Մակերես | 10 040 կմ² | |
ԲԾՄ | 483±1 մետր | |
Բնակչություն | 10 885 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 08002 | |
| ||
Բնակչությունը 2009 թվականին 11416 մարդ էր[4], 2008 թվականի տվյալներով՝ 10885 մարդ[5], իսկ 1998 թվականի տվյալներով՝ 8850 մարդ[6]։
Բացառությամբ էլեկտրակայանի, քաղաքում ամբողջությամբ բացակայում է արդյունաբերությունը, ինչը բացատրում է բնակչության շրջանում գործազրկության բարձր մակարդակը։ Այստեղ զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ Տնտեսության առավել հեռանկարային ոլորտը զբոսաշրջությունն է։ Բենի Աբեսում կա 2 հյուրանոց, որոնցից մեկը 3-աստղանի է[7]։ Բարձր զբոսաշրջային ներուժը պայմանավորված է տեսարժան վայրերի մեծ քանակությամբ. քաղաքի մոտակայքում գտնվում են 7 քսարներ, որոնցից մի քանիսը դեռ բնակեցված են։ Ամենագեղեցիկ քսարը գտնվում է արմավենիների պուրակի կենտրոնում և բնակեցված չէ 1957 թվականից, այն վերականգնվել է և այսօր համարվում է ազգային ճարտարապետական ժառանգության օբյեկտ[8]։