Բենթոնիտներ (բենթոնիտային կավեր), կազմված են հիմնականում մոնտմորիլոնիտի խմբի միներալներից և ունեն վերնածին, նստվածքային, վերանստվածքային ու ջրաջերմային ծագում։ Առաջացել են հրաբխային մոխրի և տուֆերի ստորջրյա քայքայման հետևանքով։ Օժտված են բարձր կոլոիդային, փքվող ու կապակցող հատկություններով։ Հայտնի է Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը։ Օգտագործվում են պողպատաձուլության, նավթի, սննդի, քիմիական արդյունաբերության մեջ։
Բենթիոնիտներ անունը ծագել է ԱՄՆ-ի Բենթոն բնակավայրի անունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 392)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենթոնիտներ» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.