From Wikipedia, the free encyclopedia
Բեյքուելլ (անգլ.՝ Bakewell tart), թխվածքաբլիթային խմորից պատրաստված անգլիական քաղցրավենիք՝ կազմված ջեմի, ֆրանժիպանի շերտերից և նուշի թերթիկներով պատված մակերևույթից: Այն Բեյքուելլ պուդինգի տարբերակ է, որն ասոցացվում է Դերբիշիրի մայրաքաղաք Բեյքուելլի հետ:
Ենթատեսակ | քաղցր կարկանդակ[1] |
---|---|
Առաջացման երկիր | Անգլիա[1] և Միացյալ Թագավորություն |
Bakewell tarts Վիքիպահեստում |
Բեյքուելլը զարգացում է ապրել 20-րդ դարում՝ որպես Բեյքուելլ պուդինգի տարբերակ[2][3]: Չնայած Բեյքուելլ և Բեյքուելլ պուդինգ եզրույթներն օգտագործվել են փոխադարձաբար փոխարինելով՝ դրանցից յուրաքանչյուրն առանձին բաղադրատոմսով աղանդեր է[2]: Բեյքուելլը ասոցացվում է Դերբիշիրի մայրաքաղաք Բեյքուելլի հետ[2][3]:
Բալով Բեյքուլլը՝ հայտնի նաև Բեյքուելլի տորթ անունով, Բեյքուելլի տարբերակ է, որի մեջ ֆրանժիպանի շերտը ծածկված է նուշի ֆոնդանով և բալի պաղպաղակով[2]:
Գլոստերում այս քաղցրավենիքը պատրաստում են՝ օգտագործելով աղացած բրինձ, ազնվամորու ջեմ և նուշի էսենցիա: 2013 թվականին խորհրդի նախագահ Պոլ Ջեյմսը գտավ Գլոստերի տառտի բաղադրատոմսը պատմության գրքում[4]: Արդյունքում Գլոստերի թանգարանները վերականգնեցին բաղադրատոմսը և շնորհավորական Գլոստերի տառտեր հյուրասիրեցին իրենց հաճախորդներին:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.