Բելվեդեր (Վիեննա)
From Wikipedia, the free encyclopedia
Բելվեդեր (իտալ.՝ Belvedere), բարոկկո ոճով պալատական համալիր Վիեննայում։ Կառուցվել է 18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից որպես ամառային նստավայր արքայազն Եվգենի Սավոյացու գահակալման ժամանակների մեծագույն գեներալներից մեկի համար։ Արքայազնի մահից հետո Բելվեդերը գնել է Մարիա Թերեզան։ Գտնվում է Լանդշտրասսե փողոցի վրա, քաղաքի երրորդ շրջանում, կենտրոնից դեպի հարավ արևելք։ Վերին և Ներքին Բելվեդերները կտրտված այգու հետ կազմում են բարոկկո ոճի հիանալի համալիր։ Ներկայումս երկու ամրոցներում է գտնվում Ավստրիական պատկերասրահը։ 1941 թվականի մարտի 25-ին Բելվեդերի գլխավոր սրահում ստորագրվել է Վիեննայի արձանագրությունը, ըստ որի Հարավսլավիան միացել է 1940 թվականի Բեռլինյան համաձայնագրին։ 1955 թվականի մայիսի 15-ին Վերին Բելվեդերում տեղի է ունեցել Ավստրիայի անկախության հռչակագրի ստորագրումը։
Բելվեդեր իտալ.՝ Belvedere | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | պալատ |
Հասցե | Prinz-Eugen-Straße 27[1] |
Վարչական միավոր | Լանդշտրասսե[1] և Վիեննա |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Lower Belvedere? և Upper Belvedere? |
Կառուցված | 1714 |
Ճարտարապետ | Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Եվգենի Սավոյացի |
Կայք | belvedere.at(գերմ.) և belvedere.at/en(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |