Բելլի պարալիչ
From Wikipedia, the free encyclopedia
Բելլի պարալիչ, դիմային պարալիչ, դիմային մկանները կարգավորելու անկարողություն ախտահարված կողմում[2]։ Ախտանիշները կարող են լինել մեղմից մինչև ծանր արտահայտված[2]։ Դրանք են՝ մկանային ցնցումներ, թուլություն, դեմքի մի կողմը, հազվադեպ երկու կողմը ամբողջովին շարժելու ունակության կորուստ, համի փոփոխություն, ականջի շուրջ ցավ, ձայնի նկատմամբ բարձրացած զգայունություն և թափվում են թարթիչները։ Սովորաբար ախտանիշները սկսվում են 48 ժամվա ընթացքում[2]
Բելլի պարալիչ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Անվանվել է | Չարլզ Բելլ[1] |
![]() |
Բելլի պարալիչի պատճառը անհայտ է[2]։ Ռիսկի գործոններից են շաքարային դիաբետըը և վերջին շրջանում տարած վերին շնչառական ուղիների վարակըը[2]։ Այս ամենը բերում է յոթերորդ գանգուղեղային նյարդի վնասման[2]։ Շատերը հավատում են, որ այս ամենը առաջանում է վիրուսային վարակի ազդեցությամբ[2]։ Ախտորոշումը կատարվում է կլինիկական ախտանիշների և այլ պատճառային գործոնների ուսումնասիրմամբ[2]։ Գլխուղեղի ուռուցքը, ուղեղային կաթվածը, միասթենիա գրավիսը, Լայմի հիվանդությունը և Ռամսեյ Հանտի համախտանիշըը կարող են նույնպես բերել դիմային նյարդի պարալիչի[3]։
Վնասումը սովորաբար բարելավվում է առանց օգնության և վերադառնում է նորմալ կամ գրեթե նորմալ վիճակի[2]։ Կորտիկոստերոիդները ունեն մեծ արդյունավետություն, իսկ հակավիրուսային դեղերի օգտակարությունը շատ քիչ է[4]։ Աչքերը պետք է պաշտպանել չորացումից աչքի կաթիլների միջոցով[2]։ Սովորաբար վիրահատություն խորհուրդ չի տրվում[2]։ Հաճախ ախտանիշների բարելավումը սկսվում է 14 օրվա ընթացքում և ավարտվում է 6 ամսվա ընթացքում[2]։ Որոշների մոտ հնարավոր է վերականգնում չլինի կամ հնարավոր է ախտանիշների կրկնում[2]։
Բելլի պարալիչը դիմային նյարդի միակողմանի պարալիչի ամենատարածված պատճառն (70%)[3][5]։ Այն հանդիպում է 1-4։10,000 հաճախականությամբ տարեկան[3]։ Մոտ 1.5% մարդկանց մոտ ախտահարումը տեղի է ունենում կյանքի նույն էտապում[6]։ Այն առավել հաճախ հանդիպում է 15-60 տարեկանների մոտ[2]։ Կանայք և տղամարդիկ ախտահարվում են հավասարապես[2]։ Այն հայտնաբերվել է շոտլանդացի վիրաբույժ Չարլզ Բելլի կողմից (1774–1842)[2]։