From Wikipedia, the free encyclopedia
Բելլան և Բուլդոգները (անգլ.՝ Bella and the Bulldogs), ամերիկյան հեռուստասերիալ, որն առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականի հունվարի 17-ին «Nickelodeon» հեռուստաալիքով[3]։ 2015 թվականի մարտի 4-ին սերիալը երկարաձգեցին մինչև երկրորդ սեզոնը, որը ցուցադրվեց նույն թվականի սեպտեմբերի 30-ին[4]։ 2016 թվականի հուլիսի 25-ին ցուցադրվել է հեռուստասերիալի վերջին սերիան։ Նույն օրը դերասանուհի Բրեք Բեսինջերը այդ սերիայի մասին գրել է իր Թվիթերյան էջում․ «I hope y’all enjoyed the last episode of #bellaandthebulldogs …» (Հուսով եմ, որ բոլորդ վայելել եք #բելլան և բուլդոգների վերջին սերիան ...)[5]։
Բելլան և Բուլդոգները | |
---|---|
Ժանր | ամերիկյան սիթքոմ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Բրեք Բեյսինգեր, Քոյ Ստյուարտ, Բադդի Հանդլսոն, Haley Tju? և Լիլիմար |
Երաժշտություն | Ron Wasserman? |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 39 |
Էկրաններին է | հունվարի 17, 2015[1]-ից հունիսի 25, 2016[2]-ը |
Հեռուստաալիք | Nickelodeon |
Ընկերություն | Nickelodeon |
Պաշտոնական կայքէջ |
Աշակերտուհի Բելլա Դոուսոնը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը և դառնալ «Բուլդոգներ» ֆուտբոլային ակումբի նոր քվոտերբեկը։ Կկարողանա՞ նա արդյոք համատեղել պարապմունքները և միաժամանակ շփվել իր լավագույն ընկերուհիներ՝ չիրլիդինգների հետ։
Սեզոն | Սերիաներ | Առաջին Թթողարկման ամսաթիվը | Վերջին թողարկման ամսաթիվը |
---|---|---|---|
1 | 19 | 2015 թ-ի հունվարի 17-ին | 2015 թ-ի մայիսի 30-ին |
2 | 20 | 2015 թ-ի սեպտեմբերի 30-ին | 2016 թ-ի հուլիսի 25-ին |
Հեռուստասերիալը հեռարձակվում է Կանադայի YTV ալիքով 2015 թվականի մարտի 18-ին, Ռուսաստանում՝ Nickelodeon ալիքով՝ 2015 թվականի ապրիլի 13-ից, Սինգապուրում և Ֆիլիպիններում՝ 2015 ապրիլի 11-ից, Աֆրիկայում՝ 2015 թվականի հուլիսի 26-ից, Մեծ Բրիտանիայում՝ 2015 թվականի մայիսի 4-ից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.