![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Shantar1z.png/640px-Shantar1z.png&w=640&q=50)
Բելիչի (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Բելիչի, Շանտարյան կղզեխմբի կղզի։ Մակերեսը մոտ 70 կմ2 է, երկարությունը 20 կմ է, լայնությունը՝ 1,5-ից 7 կմ[2]։ Մայրցամաքից բաժանված է Լինդգոմի նեղուցով, հարևան Մալիյ Շանտար կղզուց՝ Օպասնի նեղուցով։ Կղզին պատված է խեժափիճու անտառով։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելիչի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բելիչի, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Խաբարովսկի երկրամաս |
Մասն է | Շանտարյան կղզիներ |
Մակերես | 70 կմ² |
![]() | |
![]() | |
Փակել
Բելիչիից 2-2,5 կմ արևմուտք գտնվում են Հյուսիսային, Միջին և Հարավային կղզիները։
Բելիչին հարևան կղզիների հետ միասին մտնում է «Շանտարյան կղզիներ» անունով բնության պետական արգելավայրերի կազմի մեջ[3]։ 2013 թվականին Ռուսաստանի կառավարության հրամանով բացվել է «Շանտարյան կղզիներ» Ազգային պարկը, որի կազմի մեջ ևս մտնում է Բելիչի կղզին[4]։