From Wikipedia, the free encyclopedia
Բելետրիստիկա (ֆրանսերեն՝ belles lettres - գեղեցիկ գրականություն), գեղարվեստական արձակ ստեղծագործությունների (պատմվածք, նորավեպ, վիպակ, վեպ և այլն) հավաքական անվանումը։
Ներկայումս ռուսերեն լեզվում բելետրիստիկա տերմինը ձեռք է բերել որոշ բացասական իմաստային երանգ։ Այդպես երբեմն անվանում են գրական այն երկերը, որոնք չունեն խոր բովանդակություն և թեթև ընթերցանության նյութ են[1]։
«Բելետրիստիկա» տերմինը ռուսերեն լեզվում հաճախ օգտագործվում է «զանգվածային գրականության» վերաբերյալ՝ հակադրվելով «բարձր գրականությանը»[2]։ Այդ հակադրությունը գալիս է 19-րդ դարի գրաքննադատներ Վիսարիոն Բելինսկու և Դմիտրի Պիսարևի հոդվածներից, որոնք երբեմն այդ բառն օգտագործել են այն գրականության վերաբերյալ, որ չէր ներառվում իրենց սոցիալական սխեմաների շրջանակներում[3]։
Ըստ ռուսալեզու հեղինակներ Չուպրինինի և Նիկոլյուկինի, բելետրիստիկան գրականության «միջին ոլորտ» է[3][2], որի ստեղծագործություններն աչքի չեն ընկնում գեղարվեստական յուրօրինակությամբ և ուղղված են միջին մակարդակի գիտակցությանը, դիմում է ընդհանուր բարոյական արժեքների։ Բելետրիստիկան սերտ կապ ունի նորաձևության ու կարծրատիպերի, ժողովրդականություն վայելող թեմաների հետ, ինչպես նաև կարող է վերաբերել լուրջ ու արդիական հասարակական հարցերին ու խնդիրներին։ Կերպարների տիպերը, նրանց մասնագիտությունները, սովորությունները, հետաքրքրությունները համապատասխանեցվում է մեծամասնության պատկերացումներին։ Սակայն ի տարբերություն զանգվածային գրականության, որ օգտագործում է «գրական նեգրերի», բելետրիստիկայում առկա է հեղինակի դիրքորոշումը[4]։ Այնուամենայնիվ, բելետրիստիկայի ու զանգվածային գրականության միջև հստակ սահմանազատում չկա[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.